Այսօր: Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 3
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 68
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐԹՈՒՐ ԱՅԴԻՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2021 թվականի N_
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ, ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Համայնքի ղեկավարը ներկայացրեց, որ  ՀՀ Տավուշի  մարզպետի 21.04.2021թ. ,,ՀՀ Տավուշի մարզի Տավուշ-6 համակցված տարածական պլանավորման փաստաթղթերը հաստատելու մասին,, թիվ 129-Ա որոշմամբ Իջևան համայնքի վարչական սահմաններում ընդգրկված պետական սեփականություն հանդիսացող անտառային նպատակային նշանակության հողերից գյուղատնտեսական նպատակային նշանակության շարքին փոխանցված հողերից առանձնացել են համապատասխանաբար 0,28736հա մակերեսով վարելահող /ծածկագիր 11-001-0233-0001/, 0,48697հա մակերեսով վարելահող /ծածկագիր 11-001-0233-0002/, 0,17579հա մակերեսով վարելահող /ծածկագիր 11-001-0233-0002/ և 0,08253հա /ծածկագիր 11-001-0233-0001/ վարելահող գործառնական նշանակության հողամասեր: Հողամասերը չեն  գտնվում   Հայաստանի Հանրապետության  «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում: Հողամասերի օտարումը  չի սահմանափակում  այլ անձանց իրավունքները  և չի խախտում այլ անձանց օրենքով պաշտպանվող   շահերը, ինչպես նաև  չի խոչընդոտում այլ հողամասերի  նպատակային  կամ  գործառնական նշանակությամբ օգտագործմանը:

Հիմք ընդունելով ՀՀ կառավարության14 հունվարի 2010թ. ,,ՀՀ համայնքների վարչական սահմաններում ընդգրկված պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, անհատույց /մշտական/ օգտագործման, վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրման կարգը հաստատելու մասին,, թիվ 16-Ն որոշման դրույթները անհրաժեշտություն է առաջացել տալ համաձայնություն վերոնշյալ հողամասերը օտարելուն:

Իջևան համայնքի ավագանին որոշում է.

1. Տալ համաձայնություն՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի վարչական սահմաններում ընդգրկված պետական սեփականություն հանդիսացող անտառային նպատակային նշանակության հողերից գյուղատնտեսական նպատակային նշանակության շարքին փոխանցված հողերից առանձնացված, համապատասխանաբար՝ 0,28736հա մակերեսով վարելահող /ծածկագիր 11-001-0233-0001/, 0,48697հա մակերեսով վարելահող /ծածկագիր 11-001-0233-0002/, 0,17579հա մակերեսով վարելահող /ծածկագիր 11-001-0233-0002/ և 0,08253հա /ծածկագիր 11-001-0233-0001/ վարելահող գործառնական նշանակության հողամասերը օտարելուն համայնքի ղեկավարի առաջարկությանը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                       
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԹՈՒՐ ԱՅԴԻՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner