Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 104
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 1404
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, 060800094, ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

01 դեկտեմբերի 2022 թվականի N 1404

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ, ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ, ԳՅՈՒՂ ԳԵՏԱՀՈՎԻՏ 3-ՐԴ ՓՈՂՈՑ, 2-ՐԴ ՆՐԲԱՆՑՔ, ԹԻՎ 19 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0.09ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

Տավուշի մարզ, Իջևան համայնք,Գետահովիտ գյուղի 3-րդ փողոց, 2-րդ նրբանցք, թիվ 19 հասցեում  գտնվող քաղաքացի Սպարտակ Ռոբերտի Ճաղարյանին սեփականության իրավունքով պատկանող 0.09հա մակերեսով բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասում /վկայական թիվ 04102019-11-0020, ծածկագիր 11-022-0060-0012/ 11.03.2022թ. պետականորեն հաշվառվել է ինքնակամ կերպով կառուցված 133.04 քմ  արտաքին մակերեսով  բնակելի տան շինությունը՝ ծածկագիր 2022F5V7XW, որի ներքին մակերեսը կազմում է 109.87քմ, որից 98.87քմ ներքին մակերեսով բնակելի տուն և 11քմ ներքին մակերեսով մառան, ուստի քաղաքացին դիմել է շինության իրավական կարգավիճակը որոշելու խնդրանքով: 2020թ. ինքնակամ կերպով կառուցված 133.04քմ արտաքին մակերեսով  բնակելի տան  շինությունը չի խոչընդոտում այլ հողատարածքների նպատակային կամ գործառնական նշանակությանը,    չի   դասվում  ՀՀ ,,Հողային օրենսգրքի՜՜ 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին, չի գտնվում  ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, չի առաջացնում սերվիտուտ:

Հիմք ընդունելով վերոգրյալը և   ղեկավարվելով   ՀՀ կառավարության 18.05.2006թ.  912-Ն   որոշման թիվ 13 կետի, ա/  ենթակետի,  ՀՀ  քաղաքացիական  օրենսգրքի  188-րդ  հոդվածի և 16.12.2021թ. ,,ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին,, ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետի և 3-րդ կետի 4-րդ ենթակետի  պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ

1.Ճանաչել  օրինական՝  Տավուշի մարզ,  Իջևան համայնք , Գետահովիտ գյուղի 3-րդ փողոց, 2-րդ նրբանցք, թիվ 19   հասցեում  գտնվող քաղաքացի Սպարտակ Ռոբերտի Ճաղարյանին սեփականության իրավունքով պատկանող 0.09հա մակերեսով բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասում /վկայական թիվ 04102019-11-0020, ծածկագիր 11-022-0060-0012/  կառուցված է 133.04քմ  արտաքին մակերեսով  բնակելի տունը, որի ներքին մակերեսը կազմում է 109.87քմ:

2.Հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության 04.06.2020թ. թիվ 1023-Ն որոշմամբ,  Տավուշի մարզ, Իջևան համայնք, Գետահովիտ գյուղի 3-րդ փողոց, 2-րդ նրբանցք, թիվ 19 հասցեում  գտնվող 0.09հա մակերեսով բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասում /վկայական թիվ վկայական թիվ 04102019-11-0020, ծածկագիր 11-022-0060-0012/ կառուցված 133.04քմ  արտաքին մակերեսով  բնակելի տան շինությունը   գտնվում է ՀՀ տարածագնահատման գոտիականության 14-րդ գոտում՝ պարտավորեցնել, քաղաքացի Սպարտակ Ռոբերտի Ճաղարյանին Իջևանի համայնքապետարանի հաշվարկային հաշվին մուծել, 1քմ 1209/մեկ հազար երկու հարյուր ինը/ ՀՀ դրամ վճարի չափով 133.04քմ  արտաքին մակերեսով  բնակելի տան  շինության դիմաց՝ 160846 /հարյուր վաթսուն հազար ութ հարյուր քառասունվեց/ ՀՀ դրամ: Մուծման անդորրագիրը հանդիսանում է սույն որոշման անբաժանելի մասը:

3.Որոշման ընդունման օրվանից, օրինականացման համար սահմանված վճարները 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:

4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


Գրանցել էԱմսաթիվ
Վերջին անգամ խմբագրել էԱմսաթիվ

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner