Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 134
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



27 սեպտեմբերի 2022 թ.

ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՆԱԽԱԳԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Իջևան համայնքի ավագանու 2022 թվականի հունիսի 24-ի թտվ 121 որոշումը, և ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 8-րդ հոդվածի 15-րդ մասով, ,,Տեղական ինքնակառավարման մասին,, ՀՀ օրենքի 42-րդ հոդվածով, ,, Քաղաքաշինության մասին,, ՀՀ օրենքի 14.3 հոդվածի 12-րդ մասով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն և թիվ 2404-Ն որոշումների պահանջներով

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ

1.Փոխել ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքի Գետահովիտ գյուղի վարչական տարածքում գտնվող 11-022-0139-0001 ծածկագրով 0.11281 հա գյուղատնտեսական նպատակային, այլ հողեր գործառնական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը՝ որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամաս՝ <<Պտուղ-բանջարեղենի մշակման արտադրամաս և ջերմոց>> կառուցելու  համար:

2.ՀՀ  Տավուշի մարզի Իջևան համայնքի Գետահովիտ գյուղի տարածքում գտնվող 11-022-0139-0001 ծածկագրով 0.11281 հա մակերեսով հողամասին  տալ  հասցե՝  ՀՀ  Տավուշի մարզՙ Իջևան համայնք  գ. Գետահովիտ  29-րդ   փողոց   թիվ3:

3.ՀՀ  Տավուշի մարզի Իջևան համայնքի գ. Գետահովիտ  29-րդ   փողոց   թիվ3  հողամասում <<Պտուղ-բանջարեղենի մշակման արտադրամաս և ջերմոց>>-ի կառուցման կառուցապատման նախագծային փաստաթղթեր կազմելու համար տրամադրել նախագծման թույլտվություն:

4.Սույն որոշումը ենթակա է իրավունքների պետական գրանցման:

5.Սույն հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել են համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքի հողային հաշվեկշռում:

6.Սույն որոշման կատարման պարտականությունները հանձնարարել քաղաքաշինության բաժնի պետ Արթուր Այդինյանին:                                                                                                 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Սուսաննա Չաբուխյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner