Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 100
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 126
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, 060800094, ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 հունիսի 2022 թվականի N 126

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ, ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ, ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ, ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0,0266ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

Համայնքի ղեկավարը ներկայացրեց, որ  Տավուշի մարզ, Իջևան համայնք,  Իջևան քաղաքի վարչական սահմաններում /Մետաղագործների փողոց/, քաղաքացի՝ Սոս Սեյրանի Սարհատյանի կողմից 1997թ. կառուցվել է բնակելի տուն, որի զբաղեցրած 0,0266հա մակերեսով հողամասը, թյուրիմացաբար  չի ներառվել ՀՀ կառավարության 06.10.2005թ. թիվ 2417-Ն որոշման մեջ որպես բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամաս  և հետևաբար որպես շինություն չի արտացոլվել կադաստրային քարտեզում և սխալմամբ ընդգրկվել է 11-001-0227-0001 ծածկագրով պետական սեփականություն հանդիսացող անտառ նպատակային նշանակության տարածքների մեջ,  ուստի  կառույցի և նրա զբաղեցրած հողամասի իրավական կարգավիճակը որոշելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել փոխել 0,0266հա մակերեսով հողամասի նպատակային  նշանակությունը անտառից՝ բնակավայրերի նպատակային, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողատեսքի:

Ղեկավարվելով ,,Իրավական ակտերի մասին,, ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին կետով, ՀՀ  ,,Տեղական ինքնակառավարման մարմինների մասին,, օրենքի 18-րդ  հոդվածի  թիվ 29 և թիվ 31 կետերի պահանջներով.՝

Համայնքի ավագանին որոշում է.

1. Տալ հավանություն՝  Տավուշի մարզ, Իջևան համայնք,  Իջևան քաղաքի վարչական սահմաններում /Մետաղագործների փողոց/, քաղաքացի՝ Սոս Սեյրանի Սարհատյանի կողմից 1997թ. կառուցված բնակելի տան զբաղեցրած 0,0266հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը՝  բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողատեսքի փոխելու համաձայնություն ստանալու նպատակով լիազոր մարմին ներկայացնելու համայնքի ղեկավարի առաջարկությանը:


Կողմ -15

ԱԹԱԲԵԿՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐ

ԱՄԻՐԽԱՆՅԱՆ ԱՐԳԻՇՏԻ

ԱՍԻԼՅԱՆ ՄԵԴՈՐԱ

ԲՈՒՂԴԱՐՅԱՆ ՄՀԵՐ

ԴՈՎԼԱԹԲԵԿՅԱՆ ԱՐՄԻՆԵ

ՀԱՄԶՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐ

ՂԱԶՈՒՄՅԱՆ ՎԱՀԱՆ

ՂԱԼԹԱԽՉՅԱՆ ԱՐՄԱՆ

ՃԱՂԱՐՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ՄՈՎՍԵՍՅԱՆ ԴԱՎԻԹ

ՋԱՆՎԵԼՅԱՆ ՆԱԻՐԻ

ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ՍԱՐՀԱՏՅԱՆ ՍՏԵՓԱՆ

ՎԱՐՇԱՄՅԱՆ ՎԱՀԵ

ՎԻՐԱԲՅԱՆ ՆԱՆԵ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner