Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 40
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 1410
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, +37460800094, ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

02 դեկտեմբերի 2022 թվականի N 1410

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ, ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ, ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՏԵՐՅԱՆ ՓՈՂՈՑ, 3-ՐԴ ՆՐԲԱՆՑՔ, ԹԻՎ 23 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0.0699ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ 81.93ՔՄ ԱՐՏԱՔԻՆ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

Տավուշի մարզի Իջևան համայնք, Իջևան քաղաքի Տերյան 2-րդ փողոց, 3-րդ նրբանցք, թիվ 23 հասցեում  գտնվող և  սեփականության իրավունքով քաղաքացի Հենրիկ Ավետիքի Արզումանյանին պատկանող 0.06990հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասում /վկայական թիվ 2082584, ծածկագիր 11-001-0104-0005/ 2007թ. ինքնակամ կերպով կառուցել է 81.93քմ  արտաքին մակերեսներով, որից 1-ին հարկ 45.03քմ արտաքին և ավտոտնակ 36.9քմ արտաքին մակերեսներով, որը հաշվառվել է 02.12.2022թ., ծածկագիր 2022JVLJZG, ուստի քաղաքացին դիմել օրինականացնելու  և շինության  իրավական կարգավիճակի որոշման խնդրանքով:

Հիմք ընդունելով ,,ԱՐՍԷԱՙՙ ԳԻՏԱ-ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՍՊԸ-ի կողմից տրված տեխնիկական եզրակացությունը և ղեկավարվելով   ՀՀ կառավարության 18.05.2006թ.  912-Ն   որոշման թիվ 13 կետի, բ/  ենթակետի,  ՀՀ  քաղաքացիական  օրենսգրքի  188-րդ  հոդվածի և 16.12.2021թ. ,,ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին,, ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետի և 3-րդ կետի 4-րդ ենթակետի, թիվ 97 և թիվ 43 հոդվածի, 3-րդ կետի և ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման  պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ

1.Ճանաչել  օրինական՝  Տավուշի մարզ, Իջևան համայնքի Իջևան քաղաքի Տերյան փողոց, 3-րդ նրբանցք, թիվ 23 հասցեում  գտնվող և  սեփականության իրավունքով քաղաքացի Հենրիկ Ավետիքի Արզումանյանին պատկանող 0.0699հա մակերեսով բնակավայրերի նպատակային բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասում /վկայական թիվ 2082584, ծածկագիր 11-001-0104-0005/ ինքնակամ կերպով կառուցված 81.93քմ  արտաքին մակերեսով ,որից 1-ին հարկ 45.03քմ արտաքին և 22.6քմ ներքին մակերեսներով, ավտոտնակ 36.9քմ արտաքին և 31.1քմ ներքին մակերեսներով:

2.Հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության 04.06.2020թ. թիվ 1023-Ն որոշմամբ,  Տավուշի մարզ, Իջևան համայնք, Իջևան քաղաքի Տերյան փողոց, 3-րդ նրբանցք, թիվ 23 հասցեում  գտնվող և  սեփականության իրավունքով քաղաքացի Հենրիկ Ավետիքի Արզումանյանին պատկանող 0.06990հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասում /վկայական թիվ 2082584, ծածկագիր 11-001-0104-0005/ ինքնակամ կերպով կառուցված  81.93քմ արտաքին մակերեսով բնակելի տան և ավտոտնակի շինությունը գտնվում է ՀՀ տարածագնահատման գոտիականության 12-րդ գոտում՝ պարտավորեցնել, քաղաքացի Հենրիկ Ավետիքի Արզումանյանին Իջևանի համայնքապետարանի հաշվարկային հաշվին մուծել բնակելի տան համար 1քմ 1673/մեկ հազար վեց հարյուր յոթանասուներեք/ ՀՀ դրամ վճարի չափով՝ 45.03քմ արտաքին մակերեսով բնակելի տան շինության դիմաց՝ 75336/յոթանասունհինգ հազար երեք հարյուր երեսունվեց/ ՀՀ դրամ, իսկ ավտոտնակի համար 1քմ 1003.8/մեկ հազար երեք դրամ ութ լումա/ ՀՀ դրամի չափով՝ 36.9քմ արտաքին մակերեսով ավտոտնակի շինության դիմաց՝ 37041/երեսունյոթ հազար քառասունմեկ/ ՀՀ դրամի չափով, ընդհանուր գույքը 112377/ հարյուր տասներկու հազար երեք հարյուր յոթանասունյոթ/ ՀՀ դրամ: Մուծման անդորրագիրը հանդիսանում է սույն որոշման անբաժանելի մասը:

3.Որոշման ընդունման օրվանից, օրինականացման համար սահմանված վճարները 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:

4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


Գրանցել էԱմսաթիվ
Վերջին անգամ խմբագրել էԱմսաթիվ

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
+37460800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner