Տավուշի մարզի, Իջևան համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Նունե Ավետիսյանը Տավուշի մարզ, Իջևան համայնք, Իջևան քաղաքի Երևանյան փողոցում գտնվող 0.134 հա հողամասին հասցեավորում տալու խնդրանքով:
Հաշվի առնելով վերոնշյալը և ղեկավարվելով ՀՀ կառավարության 29․12․2005թ․ թիվ 2387-Ն որոշման պահանջներով․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ 1.
1. Տավուշի մարզ, Իջևան համայնք, Իջևան քաղաքի Երևանյան փողոցում գտնվող 0,134 հա հողամասին տալ հետևյալ հասցեավորումը՝ Տավուշի մարզ, Իջևան համայնք, Իջևան քաղաք, Երևանյան փողոց թիվ 40 հողամաս։
2. Սույն որոշումն ուժի մեջ է ստորագրման պահից: