Այսօր: Շաբաթ, 19 Հուլիսի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 40
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



18 հուլիսի 2025 թ.

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ, ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ, ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԹԱՎՐԻԶՅԱՆ 47 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՏՆԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՓԱՍՏԱՑԻ ՏԻՐԱՊԵՏՎՈՂ 0.08431ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ /ԾԱԾԿԱԳԻՐ 11-001-0062-0003/ ՀՈՂԱՄԱՍԻ, ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Արարատ Աբասի Եգանյանը, ծնված՝ 26․03․1953թ․, որ Տավուշի մարզ, Իջևան համայնք, Իջևանի քաղաքի Թավրիզյան փողոց 47 հասցեում ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրով ձեռք է բերել բնակելի տուն՝ իր հողամասով: Բնակելի տան չափագրումից պարզվել է, որ հողամասի /ծածկագիր 11-001-0062-0003/, փաստացի մակերեսը կազմում է 0.08431հա, որի վրա առկա է 1962թ. կառուցված 461․1քմ մակերեսով բնակելի տուն: Ուստի դիմել է օրինական 0.082հա մակերեսով և 0․0023հա մակերեսով սահմանազատված, չկառուցապատված հողամասի և մինչև 2001թ. մայիսի 15-ը տնատիրության կողմից տիրապետվող և ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին,, ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա բնակելի տան քաղաքաշինական փաստաթղթերը չպահպանված 461․1քմ մակերեսով բնակելի տան իրավական կարգավիճակի որոշման խնդրանքով /ծածկագիր 11-001-0062-0003/:Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 0․08431հա մակերեսով  հողամասը և 461․1քմ ներքին մակերեսով բնակելի տունը, կառուցված չեն և չեն գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ:

Ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, թիվ 43 հոդվածի 3-րդ կետի, ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին՝՝ ՀՀ օրենքի 1-ին և  2-րդ հոդվածների, 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման, ՀՀ ,,Քաղաքացիական օրենսգրքի,, 188-րդ հոդվածի պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

1․ Վերականգնել քաղաքացի, Արարատ Աբասի Եգանյանի սեփականության իրավունքը Տավուշի մարզ, Իջևան համայնք, Իջևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող 0.08431հա մակերեսով հողամասի և 461․1քմ մակերեսով բնակելի տան  նկատմամբ /ծածկագիր 11-001-0062-0003/ և օրենքի ուժով համարել քաղաքացու սեփականությունը:

2. Քաղաքացի Արարատ Աբասի Եգանյանին, պատկանող 0.08431հա մակերես հողամասով /ծածկագիր 11-001-0062-0003/ բնակելի տանը տալ հետևյալ  հասցեավորումը. Տավուշի   մարզ, Իջևան համայնք,Իջևան քաղաք, Թավրիզյան փողոց, 47 բնակելի տուն:

3. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման :


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ՂԱԼԹԱԽՉՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Աղավնի Օրդինյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner