Տավուշի մարզի Իջևան համայնքի Իջևան քաղաքի Անկախության փողոց, թիվ 13/83 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 21,58քմ մակերեսով հողամասի վրա քաղաքացի՝ Ժենյա Սերոժի Մալաքյանի կողմից ինքնակամ կերպով կառուցված 21,58քմ արտաքին մակերեսով ավտոտնակի շինությունը, որի ներքին մակերեսը կազմում է 19,8քմ՝ ճանաչվել է օրինական համայնքային սեփականություն /վկայական թիվ22032022-11-0021/: Անհրաժեշտություն է առաջացել օրինական համայնքային սեփականություն հանդիսացող 21,58քմ արտաքին մակերեսով ինքնակամ ավտոտնակի շինությունը, իր զբաղեցրած 21,58քմ մակերես հողամասով վաճառել կառույցն իրականացրած քաղաքացի՝ Ժենյա Սերոժի Մալաքյանին: Ավտոտնակի շինության զբաղեցրած 21,58քմ մակերեսով հողամասը և ինքնակամ կերպով կառուցված 21,58քմ արտաքին մակերեսով ավտոտնակի շինությունը չեն խոչնդոտում այլ հողատարածքների նպատակային կամ գործառնական նշանակությանը, չեն դասվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի՜՜ 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները, չեն առաջացնում սերվիտուտ:
Հաշվի առնելով վերոնշյալը և քաղաքաշինական խորհրդի դրական եզրակացությունը և ղեկավարվելով ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 4-րդ հոդվածի, թիվ 33.1 կետի բ/ ենթակետի, թիվ 33.2 կետի և թիվ 35 կետի բ/ ենթակետի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետի պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Վաճառել կառույցն իրականացրած քաղաքացի՝ Ժենյա Սերոժի Մալաքյանին /28.02.2022թ. մուտքի դիմում թիվ471/ գնման նախապատվության իրավունքով /ուղղակի վաճառք/, Տավուշի մարզի Իջևան համայնքի Իջևան քաղաքի Անկախության փողոց, թիվ 13/83 հասցեում գտնվող 21,58քմ մակերեսով հողամասը՝ 1քմ 6834,3 ՀՀ դրամ կադաստրային արժեքով 147485 /մեկ հարյուր քառասունյոթ հազար չորս հարյուր ութանասունհինգ/ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով, իսկ 21,58քմ արտաքին մակերեսով ավտոտնակը՝ 1քմ 2316 ՀՀ դրամ կադաստրային արժեքով՝ 49980 /քառասունինը հազար ինը հարյուր ութանասուն/ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով: