Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 134
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 692
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, 060800094, ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 հունիսի 2022 թվականի N 692

ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ, ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՓՈՂՈՑՈՒՄ ԳՏՆՎՈՂ 28,17ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՎ ՆՐԱ ՎՐԱ ՔԱՂԱՔԱՑԻ՝ ՍՈՖՅԱ ՅՈՒՐԻԿԻ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ 28,17ՔՄ ԱՐՏԱՔԻՆ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԱՎՏՈՏՆԱԿԸ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Իջևան քաղաքի Անկախության փողոցում  գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 28,17քմ մակերեսով հողամասի վրա 1989թ.  քաղաքացի՝ Սոֆյա Յուրիկի Հակոբյանի կողմից ինքնակամ կերպով կառուցվել է 28,17քմ   արտաքին  մակերեսով ավտոտնակ,  որի  ներքին  մակերեսը  կազմում է 24,16քմ /ծածկագիր 11-001-0117-0001-53/: Ըստ չափագրման տվյալների քաղաքացու կողմից շինությունը կառուցվել է 1989թ., մինչ  ՀՀ  կառավարության 06.10.2005թ. թիվ 2417-ն որոշումը և թյուրիմացաբար շինության զբաղեցրած տարածքից 1,87քմ մակերեսով մասը չի ընդգրկվել որոշման մեջ, որպես բնակելի կառուցապատման գործառնական նշանակության տարածք և հետևաբար որպես շինություն չի արտացոլվել կադաստրային քարտեզում և սխալմամբ ընդգրկվել է 11-001-0117-0001-01 ծածկագրով ընդհանուր օգտագործման տարածքների մեջ, իսկ 26,3քմ մակերեսով մասը փոխանցվել է, որպես բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության տարածք, իսկ շինությունը՝ ավտոտնակ /ծածկագիր 11-001-0117-0001-53/: Ավտոտնակի զբաղեցրած 28,17քմ մակերեսով հողամասը և ինքնակամ կերպով կառուցված 28,17քմ  արտաքին մակերեսով ավտոտնակը չեն խոչնդոտում այլ հողատարածքների նպատակային կամ գործառնական նշանակությանը,    չեն   դասվում  ՀՀ ,,Հողային օրենսգրքի՜՜ 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները, չեն առաջացնում սերվիտուտ:

Հաշվի առնելով վերոնշյալը   և   ղեկավարվելով   ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 731-Ն  և  912-Ն, 29.12.2011թ. թիվ 1920-Ն և  02.02.2002թ. թիվ 88   որոշումների, 16.12.2021թ.  ,,ՀՀ  քաղաքացիական  օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին,, ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետի և ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

1.Ճանաչել Իջևան համայնքի սեփականության իրավունքը Իջևան քաղաքի, Անկախության փողոցում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 28,17քմ մակերեսով հողամասի վրա, քաղաքացի՝ Սոֆյա Յուրիկի Հակոբյանի կողմից ինքնակամ կառուցված 28,17քմ  արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ /ծածկագիր 11-001-0117-0001-53/:

2.Ճանաչել  օրինական  Իջևան քաղաքի Անկախության փողոցում  գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 28,17քմ մակերեսով հողամասի վրա   քաղաքացի՝ Սոֆյա Յուրիկի Հակոբյանի կողմից ինքնակամ կերպով կառուցված 28,17քմ  արտաքին մակերեսով ավտոտնակը, որի  ներքին մակերեսը կազմում է 24,6քմ  /ծածկագիր 11-001-0117-0001-53/:

3.Իջևան քաղաքի, Անկախության փողոցում  գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 28,17քմ մակերեսով  հողամասի վրա քաղաքացի՝ Սոֆյա Յուրիկի Հակոբյանի կողմից  ինքնակամ  կերպով  կառուցված 28,17քմ արտաքին մակերեսով ավտոտնակին տալ հետևյալ   հասցեավորումը. Տավուշի մարզ, Իջևան համայնք, քաղաք Իջևան, Անկախության փողոց, թիվ 24/28:

4. Տավուշի մարզ, Իջևան համայնք, քաղաք Իջևան, Անկախության փողոց, թիվ 24/28 հասցեում գտնվող 1,87քմ մակերեսով հողամասը դասել բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասերի շարքին, իսկ շինությունը համարել ավտոտնակ:

5. Հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության 04.06.2020թ. թիվ 1023-Ն որոշմամբ, Տավուշի մարզ, Իջևան համայնք, քաղաք Իջևան, Անկախության փողոց, թիվ 24/28 հասցեում գտնվող   անշարժ գույքը գտնվում  է ՀՀ տարածագնահատման գոտիականության 11-րդ գոտում՝ առաջարկել  ինքնակամ ավտոտնակի շինարարությունը իրականացրած  քաղաքացի՝ Սոֆյա Յուրիկի Հակոբյանին, համաձայն  ՀՀ  կառավարության  18.05.2006թ.  թիվ 912-Ն  որոշման  4-րդ  հոդվածի թիվ 34.2 կետի և  35-րդ  կետի դ/ ենթակետի,  ուղղակի  վաճառքով  գնել 28,17քմ  մակերեսով  հողամասը՝  1քմ  4441,8 ՀՀ  դրամ  կադաստրային  արժեքով 125126 /մեկ հարյուր քսանհինգ հազար մեկ հարյուր քսանվեց/ ՀՀ  դրամ  ընդհանուր  արժեքով, իսկ  28,17քմ  արտաքին մակերեսով ավտոտնակը՝  1քմ  1969 ՀՀ  դրամ  կադաստրային  արժեքով՝ 55467/հիսունհինգ հազար չորս հարյուր վաթսունյոթ/  ՀՀ  դրամ  ընդհանուր  արժեքով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


Գրանցել էԱմսաթիվ
Վերջին անգամ խմբագրել էԱմսաթիվ

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner