Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 134
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



28 սեպտեմբերի 2022 թ.

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ, ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ, ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՄԵՏԱՂԱԳՈՐԾՆԵՐԻ ՓՈՂՈՑ ԹԻՎ ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0,07991ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՃՇՏՄԱՆ, ՀՈՂԱՄԱՍԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Համայնքի ղեկավարին են դիմել քաղաքացիներ Անդրանիկ Ամիրանի Օղդյանը՝ ծնված 27.11.1955թ., Փառանձեմ Ռոբերտի Մխիթարյանը՝ ծնված 20.03.1966թ., Դավիթ Անդրանիկի Օղդյանը՝ ծնված 05.05.1985թ. և Սիրանուշ Սերյոժայի Բայրամյանը՝ ծնված 25.03.1963թ., որ Իջևան քաղաքի Մետաղագործների փողոց թիվ       հասցեում ձեռք են բերել բնակելի տուն, որի  զբաղեցրած հողամասի օրինական մակերեսը ըստ 29.12.1988թ.Հայկական ԽՍՀ ժողովրդական դեպուտատների Իջևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նիստի թիվ 13 արձանագրության կազմում է 0.05հա: Չափագրումից պարզվել է, որ հողամասի փաստացի մակերեսը կազմում է 799.1քմ , ուստի դիմել է, որ մինչև 2001թ. մայիսի 15-ը տնատիրության կողմից տիրապետվող և ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին,, ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա բնակելի տան կառուցման  և սպասարկման համար հատկացված օրինական 500.0քմ մակերեսով հողամասին կից ավել օգտագործվող, սահմանազատված 299.1քմ մակերեսով չկառուցապատված հողամասի և քաղաքաշինական փաստաթղթերը չպահպանված 1995թ., կառուցված 88.63քմ արտաքին և 76.21քմ ներքին մակերեսներով բնակելի տան, որից 1-ին հարկի բնակելի տան 76.21քմ ներքին մակերեսով իրավական կարգավիճակի որոշման  խնդրանքով /ծածկագիր 11-001-0013-0011/:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրինական 500.0քմ մակերեսով հողամասին կից ավել օգտագործվող, սահմանազատված 299.1քմ մակերեսով չկառուցապատված հողամասը, 88.63քմ արտաքին մակերեսով բնակելի տունը, որից որից 1-ին հարկի բնակելի տունը 76.21քմ ներքին մակերեսով կառուցված չեն և  չեն գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ և ղեկավարվելով ,,Հողային օրենսգրքի,, թիվ 43 հոդվածի 3-րդ կետի,  ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին՝՝ ՀՀ օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների,  ՀՀ  կառավարության 13.11.2008թ. թիվ 1328-Ն և  29.12.2005թ.  թիվ 2387-Ն    որոշումների պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

1.Հաստատել՝ Իջևան քաղաքի Մետաղագործների փողոցի, թիվ          հասցեում  գտնվող, քաղաքացիներ Անդրանիկ Ամիրանի Օղդյանին, Փառանձեմ Ռոբերտի Մխիթարյանին, Դավիթ Անդրանիկի Օղդյանին և Սիրանուշ Սերյոժայի Բայրամյանին,  պատկանող  799.1քմ մակերեսով հողամասի սահմանները, ըստ ճշտված սահմաններով հատակագծի /ծածկագիր 11-001-0013-0011/:

2.Վերականգնել քաղաքացիներ Անդրանիկ Ամիրանի Օղդյանի., Փառանձեմ Ռոբերտի Մխիթարյանի, Դավիթ Անդրանիկի Օղդյանի և Սիրանուշ Սերյոժայի Բայրամյանի սեփականության իրավունքը Իջևան քաղաքի Մետաղագործների փողոց թիվ 4 հասցեում գտնվող, օրինական 500.0քմ մակերեսով հողամասին կից ավել օգտագործվող, սահմանազատված 299.1քմ մակերեսով չկառուցապատված հողամասի և քաղաքաշինական փաստաթղթերը չպահպանված 1995թ. կառուցված88.63քմ արտաքին և 76.21քմ ներքին մակերեսներով բնակելի տան, որից 1-ին հարկի բնակելի տան 76.21քմ ներքին մակերեսնով օրենքի ուժով համարել քաղաքացիների սեփականությունը:

3.Իջևան  քաղաքի բնակիչներ Անդրանիկ Ամիրանի Օղդյանին, Փառանձեմ Ռոբերտի Մխիթարյանին, Դավիթ Անդրանիկի Օղդյանին և Սիրանուշ Սերյոժայի Բայրամյանին պատկանող  799.1քմ մակերես հողամասով բնակելի տանը  տալ  հետևյալ  հասցեավորումը. Տավուշի   մարզ, քաղաք Իջևան,  Մետաղագործների փողոց,  թիվ           :

4.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման :


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Սուսաննա Չաբուխյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner