Այսօր: Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 25
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 1402
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, 060800094, ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

01 դեկտեմբերի 2022 թվականի N 1402

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ, ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԱՐԻԳՅՈՒՂ ԳՅՈՒՂԻ 2-ՐԴ ՓՈՂՈՑ, ԹԻՎ 109 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0.10963ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ 146ՔՄ ԱՐՏԱՔԻՆ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԱՆԱՍՆԱՇԵՆՔԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

Տավուշի մարզի Իջևան համայնքի Սարիգյուղ գյուղի 2-րդ փողոց, թիվ 109 հասցեում  գտնվող և  սեփականության իրավունքով քաղաքացի Դավիթ Զավենի Աթաբեկյանին պատկանող 0.10963հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամասում /վկայական թիվ 10082020-11-0029, ծածկագիր 11-057-0231-0003/ 2021թ. ինքնակամ կերպով կառուցել է 146․0 քմ  արտաքին և 135.24քմ ներքին մակերեսներով անասնաշենք, որը հաշվառվել է 14.03.2022թ., ծածկագիր 2022LREAO7, ուստի քաղաքացին դիմել օրինականացնելու  և շինության  իրավական կարգավիճակի որոշման խնդրանքով:

Ղեկավարվելով   ՀՀ կառավարության 18.05.2006թ.  912-Ն   որոշման թիվ 13 կետի, բ/  ենթակետի,  ՀՀ  քաղաքացիական  օրենսգրքի  188-րդ  հոդվածի և 16.12.2021թ. ,,ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին,, ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետի և 3-րդ կետի 4-րդ ենթակետի, թիվ 97 և թիվ 43 հոդվածի, 3-րդ կետի և ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման  պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ

1.Ճանաչել  օրինական՝  Տավուշի մարզ, համայնք Սարիգյուղ գյուղի 2-րդ փողոց, թիվ 109 հասցեում  գտնվող և  սեփականության իրավունքով քաղաքացի Դավիթ Զավենի Աթաբեկյանին պատկանող 0.10963հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամասում /վկայական թիվ 10082020-11-0029, ծածկագիր 11-057-0231-0003/ ինքնակամ կերպով կառուցված 146․0 քմ  արտաքին մակերեսով անասնաշենքի շինությունը, որի  ներքին մակերեսը կազմում է 135.24քմ:

2.Հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության 04.06.2020թ. թիվ 1023-Ն որոշմամբ,  Տավուշի մարզ, Իջևան համայնք, Սարիգյուղ գյուղի 2-րդ փողոց, թիվ 109 հասցեում  գտնվող և  սեփականության իրավունքով քաղաքացի Դավիթ Զավենի Աթաբեկյանին պատկանող 0.10963հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամասում /վկայական թիվ 10082020-11-0029, ծածկագիր 11-057-0231-0003/ ինքնակամ կերպով կառուցված  146․0 քմ արտաքին մակերեսով անասնաշենքի շինությունը գտնվում է ՀՀ տարածագնահատման գոտիականության 16-րդ գոտում՝ պարտավորեցնել, քաղաքացի Դավիթ Զավենի Աթաբեկյանին Իջևանի համայնքապետարանի հաշվարկային հաշվին մուծել, 1քմ 524.4/հինգ հարյուր քսանչորս ամբողջ չորս/ ՀՀ դրամ վճարի չափով՝ 146քմ արտաքին մակերեսով անասնաշենքի շինության դիմաց՝ 76562 /յոթանասունվեց հազար հինգ հարյուր վաթսուներկու/ ՀՀ դրամ: Մուծման անդորրագիրը հանդիսանում է սույն որոշման անբաժանելի մասը:

3.Որոշման ընդունման օրվանից, օրինականացման համար սահմանված վճարները 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:

4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


Գրանցել էԱմսաթիվ
Վերջին անգամ խմբագրել էԱմսաթիվ

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner