Նպատակ | Համայնքի հնգամյա զարգացման ծրագրի կատարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով մշակվել է «Համայնքի տարեկան աշխատանքային պլանը» (ՏԱՊ): Տարեկան պլանավորումը հնարավորություն է տալիս ի մի բերել տարբեր աղբյուրներից (համայնքի և պետական բյուջեներ, սփյուռք, դոնոր, միջազգային, հասարակական կազմակերպություններ, ձեռներեցներ, բարերարներ, միջհամայնքային ծրագրեր և այլն) ֆինանսավորվող ծրագրերն ու միջոցառումները: Տարեկան աշխատանքային պլանի միջոցով հստակեցվում են հնգամյա զարգացման ծրագրով նախատեսված տարեկան կտրվածքով անելիքները, ծրագրերը և միջոցառումները, որոնք բխում են երկարաժամկետ ռազմավարական նպատակներից: Այն նպաստում է ֆինանսական միջոցներով դեռևս չապահովված ծրագրերի և միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների հայթայթման ռազմավարության հստակեցմանը՝ նախանշելով այն միջոցառումները, որոնք անհրաժեշտ են համայնքում լրացուցիչ միջոցներ ներգրավելու համար՝ համագործակցելով պետական, միջազգային, հանրային և մասնավոր գործընկերների հետ: |