Այսօր: Երեքշաբթի, 23 Ապրիլի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 94
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 34
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐԹՈՒՐ ԱՅԴԻՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2021 թվականի N_
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՏԱՎՈՒՇ-6 (ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՄԱՍՈՎ) ՄԻԿՐՈՌԵԳԻՈՆԱԼ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՀԱՄԱԿՑՎԱԾ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ (ԲՆԱԿԱՅՐԵՐԻ) ԼՐԱՄՇԱԿՎԱԾ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով ՀՀ Տավուշի մարզպետի 03.03.2021թ N01/01010-2021 գրությանը կից ՀՀ քաղաքաշինության կոմիտեի գրությունը և հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2009թ դեկտեմբերի 22-ի N1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների (բնակավայրերի) քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2021թ <<ՀՀ Տավուշի մարզի Տավուշ-6 (Իջևան քաղաքի մասով) միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթի նախագծի վերաբերյալ>> N2-1 դրական եզրակացությունն, ու ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 29-րդ մասով, <<Քաղաքաշինության մասին>> ՀՀ օրենքի 14.3 հոդվածով, ՀՀ կառավարության 2011թ դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ, ու համայնքի ղեկավարի առաջարկությունը.

Իջևան համայնքի ավագանին որոշում է.

1. Հաստատել ՀՀ Տավուշի մարզի Տավուշ-6 (Իջևան քաղաքի մասով) միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթի Իջևան քաղաքային համայնքի (բնակավայրերի) լրամշակված գլխավոր հատակագիծը և առաջարկվող հողամասերի նպատակային և գործառնական նշանակության փոփոխությունները (աղյուսակները կցվում են):

2. Սույն որոշումը ներկայացնել ՀՀ Տավուշի մարզպետի հաստատմանը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                       
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԹՈՒՐ ԱՅԴԻՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(269.13 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner