Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 72
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 149
 

Զեկ. ԱՐՏԵՄ ՈՍԿԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և Հայաստանի Հանրապետության «Բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածի պահանջներով՝

Համայնքի ավագանին որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի  Իջևան համայնքի 2025 թվականի  տարեկան  բյուջեն համաձայն հավելվածի՝ 

 1) Եկամուտների գծով 2 710 432.2 հազար դրամ
 2) Ծախսերի գծով 2 710 432.2 հազար դրամ
 3) Դեֆիցիտի ծածկմանն ուղղված միջոցներ 0 հազար դրամ

2. Հաստատել համայնքի բյուջեի եկամուտները  /հատված 1/ համաձայն հավելված 1:
3.Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման /հատված 2/ համաձայն հավելված 1:
4.Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը` ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման /հատված 3/ համաձայն հավելված 1:
5․Հաստատել համայնքի բյուջեի միջոցների տարեվերջի հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդը) /հատված 4/ համաձայն հավելված 1:
6.Հաստատել համայնքի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունները կամ դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները /հատված 5/ համաձայն հավելված 1:
7.Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ բյուջետային ծախսերի գործառնական և տնտեսագիտական դասակարգման /հատված 6/ համաձայն հավելված 1:
8.Սահմանել, որ ծախսերի ֆինանսավորումը  կատարվում է  ստացված փաստացի  մուտքերի  սահմաններում՝ պահպանելով ծախսերի համամասնությունները:
9․Թույլատրել համայնքի ղեկավարին՝ համայնքի բյուջեում կատարել  փոփոխություններ, որոնց  հանրագումարը չի կարող  գերազանցել հաստատված ծավալի 20%-ը:
10․Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը  հաջորդող օրվանից  և տարածվում է  2025թ հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(119.24 Կբ) Հավելված 1
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner