Տավուշի մարզի Իջևան համայնք, քաղաք Իջևան, Իջևանյան փողոց թիվ 17/1 հասցեում գտնվող 0.01538հա մակերեսով հողամասը /ծածկագիր 11-001-0115-0161/ և Իջևան համայնք, քաղաք Իջևան, Իջևանյան փողոց թիվ 23 հասցեում գտնվող 0.01047հա մակերեսով հողամասերը համարվում են բնակավայրերի նպատակային, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասեր /ծածկագիր 11-001-0115-0160/: Անհրաժեշտություն է առաջացել փոխել հողամասերի գործառնական նշանակությունը:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ կառավարության 29,12,2005թ, թիվ 2387-Ն որոշման պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Տավուշի մարզի Իջևան համայնք, քաղաք Իջևան, Իջևանյան փողոց թիվ 17/1 հասցեում գտնվող 0.01538հա մակերեսով հողամասը /ծածկագիր 11-001-0115-0161/ և Իջևան համայնք, քաղաք Իջևան, Իջևանյան փողոց թիվ 23 հասցեում գտնվող 0.01047հա մակերեսով հողամասը հանել բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակությունից և դասել բնակավայրերի նպատակային, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողերի շարքին:
2. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման։