Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 79
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 691
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, +37460800094, ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 հունիսի 2022 թվականի N 691

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ, ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ, ԱՅԳԵՀՈՎԻՏ ԳՅՈՒՂԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ 50,1ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՊԱՀԵՍՏԻ ՇԻՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Տավուշի մարզ, Իջևան համայնք, Այգեհովիտ գյուղի վարչական սահմաններում  գտնվող 50,1քմ մակերեսով հողամասի վրա,  քաղաքացի՝ Ռոզա Բալասանի Գևորգյանի կողմից, 1998թ. ինքնակամ կերպով կառուցվել է 50,1քմ արտաքին  մակերեսով պահեստի շինություն, որի ներքին մակերեսը կազմում է 43,95քմ /ծածկագիր 11-009-0201-0001/, ուստի  անհրաժեշտություն է առաջացել որոշել ինքնակամ կառուցված պահեստի շինության իրավական կարգավիճակը  և տալ հասցեավորում: Համաձայն ՀՀ  կառավարության 26.05.2006թ. թիվ 1045-Ն որոշման և  Տավուշի մարզի Այգեհովիտ համայնքին փոխանցված հողերի ժամանակավոր սխեմայի, շինության զբաղեցրած 50,1քմ մակերեսով հողամասը հանդիսանում է արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների  հողեր /ծածկագիր 11-009-0201-0001/: Շինության զբաղեցրած 50,1քմ մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը և նրա վրա ինքնակամ կերպով կառուցված շինությունը չեն խոչնդոտում այլ հողատարածքների նպատակային կամ գործառնական նշանակությանը,    չեն   դասվում  ՀՀ ,,Հողային օրենսգրքի՜՜ 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին, չեն գտնվում  ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները, չեն առաջացնում սերվիտուտ:

Հաշվի առնելով վերոնշյալը և ղեկավարվելով ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 731-Ն  և  912-Ն, որոշումների, 16.12.2021թ. ,,ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին,, ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետի և ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

1.Ճանաչել Իջևան համայնքի սեփականության իրավունքը Տավուշի մարզ, Իջևան համայնք, Այգեհովիտ գյուղի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 50,1քմ մակերեսով հողամասի վրա, քաղաքացի՝ Ռոզա Բալասանի Գևորգյանի կողմից ինքնակամ կառուցված 50,1քմ արտաքին  մակերեսով պահեստի շինության նկատմամբ /ծածկագիր 11-009-0201-0001/:

2.Ճանաչել  օրինական Տավուշի մարզ, Իջևան համայնք, Այգեհովիտ գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 50,1քմ մակերեսով հողամասի վրա քաղաքացի՝ Ռոզա Բալասանի Գևորգյանի կողմից    ինքնակամ կերպով կառուցված 50,1քմ արտաքին  մակերեսով պահեստի շինությունը / ծածկագիր 11-009-0201-0001/:

3. Տավուշի մարզ, Իջևան համայնք, Այգեհովիտ գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 50,1քմ մակերեսով  հողամասի /ծածկագիր 11-009-0201-0001/ վրա, քաղաքացի՝ Ռոզա Բալասանի Գևորգյանի կողմից ինքնակամ կառուցված 50,1քմ արտաքին  մակերեսով պահեստի  շինությանը տալ   հետևյալ    հասցեավորումը. Տավուշի մարզ, Իջևան համայնք, Այգեհովիտ գյուղ, 45-րդ փողոց, 2-րդ փակուղի, թիվ 10:

4.Հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության 04.06.2020թ. թիվ 1023-Ն որոշմամբ, Տավուշի մարզ, Իջևան համայնք, Այգեհովիտ գյուղ, 45-րդ փողոց, 2-րդ փակուղի, թիվ 10 հասցեում գտնվող շինությունը գտնվում է ՀՀ տարածագնահատման գոտիականության 16-րդ գոտում, առաջարկել  քաղաքացի՝ Ռոզա Բալասանի Գևորգյանին,   համաձայն  ՀՀ  կառավարության  18.05.2006թ.  թիվ 912-Ն  որոշման  4-րդ  հոդվածի  35-րդ  կետի, գ/ ենթակետի՝ ուղղակի  վաճառքով  գնել 50,1քմ  մակերեսով  հողամասը,  1քմ՝  514,8 ՀՀ  դրամ  կադաստրային  արժեքով 25792/քսանհինգ հազար յոթ հարյուր ինսուներկու/  ՀՀ  դրամ  ընդհանուր  արժեքով, իսկ 50,1քմ  արտաքին  մակերեսով պահեստի շինությունը  1քմ՝ 1745 ՀՀ  դրամ  կադաստրային  արժեքով՝ 87425/ութանասունյոթ  հազար չորս հարյուր քսանհինգ/  ՀՀ  դրամ  ընդհանուր  արժեքով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


Գրանցել էԱմսաթիվ
Վերջին անգամ խմբագրել էԱմսաթիվ

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
+37460800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner