16.04.24
Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանի ուղերձը Ոստիկանության օրվա կապակցությամբ
|
Ոստիկանության հարգելի՛ ծառայողներ և վետերաններ, սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Ոստիկանության օրվա կապակցությամբ: Խորհրդանշական այս օրն առաջին հերթին մենք գլուխ ենք խոնարհում մեր այն հերոս ոստիկանների առջև, ովքեր հայրենիքը սիրեցին սեփական կյանքից ավելի: Հավերժ փառք բոլոր նրանց, ովքեր նահատակվեցին հանուն հայրենիքի: Մասնագիտական այս օրը ևս մեկ առիթ է արժևորելու ոստիկանի բարդ և պատասխանատու աշխատանքը: Իջևանի համայնքապետարանի և անձամբ իմ անունից` ի սրտե շնորհավորում եմ ոստիկանության բոլոր ծառայողներին: Ոստիկանությունն իր առաքելությունը կատարում է պատվախնդրորեն՝ իր ավանդը բերելով պետության իրավապահ համակարգի կայունությանը և պետականության հիմքերի ամրապնդմանը:Կրկին շնորհավորելով մասնագիտական ...
Մանրամասն |
|
10.04.24
«Ֆրանկոֆոնիայի օրեր-2024»-ի շրջանակներում Իջևանի արվեստի դպրոցում կայացել է, արդեն ավանդական դարձած, «Հայ֊ֆրանսիական բարեկամություն» խորագրով նկարչական ցուցահանդես
|
Մասնակիցներն իրենց նկարներում արտացոլել էին երկու երկրների ամուր բարեկամությունը և ընդհանրությունները:Ցուցահանդեսին ներկա էր նաև Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը: Համայնքապետը շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին` բարձր գնահատելով նրանց աշխատանքները: Ցուցահանդեսին մասնակից բոլոր երեխաները համայնքի ղեկավարի կողմից ստացան նվերներ և շնորհակալագրեր, իսկ լավագույնները պարգևատրվեցին նաև պատվոգրերով։
|
|
08.04.24
Տեղի ունեցավ «Վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի համայնքային փուլը։
|
5֊9֊րդ դասարանցիների մրցապայքարում հաղթող ճանաչվեց Ազատամուտի դպրոցի թիմը։ Երկրորդ և երրորդ տեղերը գրավեցին Իջևանի երրորդ և Աչաջրի դպրոցների թիմերը։10֊12֊րդ դասարանցիների պայքարում առաջին տեղ գրավեց Այգեհովիտի դպրոցի թիմը։ Երկրորդ և երրորդ տեղերը գրավեցին Աչաջրի և Սարիգյուղի դպրոցների թիմերը։Մրցանակային տեղ գրաված թիմերը պարգևատրվեցին գավաթներով և պատվոգրերով։ Վերջիններս իրավունք ստացան մասնակցելու մարզային փուլին։
|
|
08.04.24
Իջևանի համայնքապետարանը սերտ համագործակցում է կրթական հաստատությունների հետ, աջակցում նրանց նախաձեռնություններին
|
Իջևանի համայնքապետարանը, աջակցելով քաղաքի թիվ 1 հիմնական դպրոցի նախաձեռնությանը՝ բարեկարգել է դպրոցի հարակից տարածքը: Բարեկարգման ընդհանուր բյուջեն կազմել է 650. 000 դրամ, որից 200.000 դրամը «ՓՐՈՋԵՔԹ ՀԱՐՄՈՆԻ» միջազգային կազմակերպության կողմից տրամադրել է թիվ 1 հիմնական դպրոցին՝ աշխատանքներն իրականացնելու համար: Գումարի մնացած մասը տրամադրել է համայնքապետարանը՝ դպրոցին հարակից թաղամասի բնակիչների և աշակերտների ժամանցը գեղեցիկ և բարեկարգ կազմակերպելու նպատակով: Աշխատանքերի արդյունքում կատարվել են սալարկման աշխատանքներ, տեղադրվել է 5 նստարան:
|
|
07.04.24
Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանի ուղերձը` Մայրության և գեղեցկության տոնի առթիվ
|
Սիրելի կանայք,մայրեր, քույրեր և դուստրեր,ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ:Հայ կինը բոլոր ժամանակներում էլ եղել է ընտանիքի հենասյունն ու ազգային լավագույն արժեքների կրողը: Միաժամանակ պետք է նշեմ, որ մեր հազարամյա պատմության մեջ քիչ չեն եղել նաև հայ կնոջ դրսևորած բացառիկ արիության օրինակները: Մայրության տոնի կապակցությամբ` առանձնահատուկ երախտիքի և խոնարհումի խոսքեր եմ ուզում հղել մեր որդեկորույս ու հերոսածին մայրերին: Սիրելի մայրեր, խոնարհվում եմ ձեր առջև: Ոչինչ չի կարող սփոփել ձեր ցավը, ուստի ձեզ համբերություն և մեծ ուժ եմ մաղթում: Հավատ եմ մաղթում՝ վաղվա օրվա նկատմամբ: Վստահ եղեք, որ միասին մենք դեռ կերտելու ենք ձեր որդիների երազած հայրենիքը : Կրկին շնորհավորելով ...
Մանրամասն |
|
05.04.24
Կայացել է «Սպորտլանդիա» մարզական միջոցառման 1֊3֊րդ դասարանների համայնքային փուլը
|
Կայացել է «Սպորտլանդիա» մարզական միջոցառման 1֊3֊րդ դասարանների համայնքային փուլը, որին մասնակցել են Այգեհովիտի, Սևքարի, Կայանավանի և Իջևանի առաջին, չորրորդ և հինգերորդ դպրոցների թիմերը։Հաղթող է ճանաչվել Իջևանի հինգերորդ դպրոցի թիմը։ Երկրորդ և երրորդ տեղերն զբաղեցրել են Իջևանի առաջին և չորրորդ դպրոցների թիմերը։
|
|
04.04.24
Գարնան արևը մայր է» խորագրով միջոցառում` Իջևանի մշակույթի տանը
|
Կանանց միամսյակի կապակցությամբ Իջևանի մշակույթի տունը կազմակերպել էր հերթական գեղեցիկ միջոցառումը։Միջոցառմանը, ի թիվս այլ հրավիրվածների, ներկա էին նաև զոհված զինվորների կանայք, մայրեր, քույրեր և դուստրեր։ Վերջիններիս համայնքի ղեկավարի անունից հանձնվեցին ծաղկեփնջեր։ Գեղարվեստական մասն ապահովեցին Իջևանի համայնքապետարանի ենթակայությամբ գործող մշակութային կրթօջախների սաներն ու ուսուցիչները։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |