Այսօր: Շաբաթ, 22 Սեպտեմբերի 2018թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 105
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Հայտարարություն



ՄՈՒՆԻՑԻՊԱԼ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՇՆԱՆԱՅԻՆ ԴՊՐՈՑ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Լիլիթ Սարիբեկյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
07/09/2018
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
02/10/2018
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

«Հայաստանի համայնքների միությունը» hայտարարում է Մունիցիպալ առաջնորդների 2018 թվականի աշնանային դպրոցի ընդունելություն:

Դասընթացները նախատեսված են 18-28 (ներառյալ) տարեկան բոլոր ցանկացողների համար, ովքեր ունեն բարձրագույն կրթություն կամ ուսանում եմ ԲՈիՀ-ում և հետաքրքրված են համայնքային կառավարման ոլորտով։ Դասընթացներին հատկապես խրախուսում ենք մասնակցել կուսակցությունների ու հասարակական կազմակերպությունների ակտիվ երիտասարդ անդամների։

Ուսուցումն անվճար է։ Հասարակական, կուսակցական գործունեությունը, ինչպես նաև օտար լեզուների իմացությունն ընդունելության ժամանակ առավելություն կդիտարկվեն։

Մունիցիպալ առաջնորդների դպրոցի դասընթացները տեղի են ունենալու դասախոսությունների, սեմինարների, պրակտիկ ու ճանաչողական այցերի, տեղական ու միջազգային փորձագետների, հանրային ու պետական գործիչների հետ հանդիպումների, կլոր սեղանների ձևով, շաբաթական երկու օր՝ ժամը 18։30-ից 21։00-ը։ Աշնանային դպրոցի ընդհանուր տևողությունը 4 ամիս է՝ նոյեմբերից սկսած։ Դասընթացների շրջանակներում ունկնդիրներն պատրաստելու են անհատական աշխատանքները սահմանված թեմաներով։ Դասընթացների օրերին մասնակիցների հասանելիությունը պարտադիր է։  Կկազմակերպվեն նաև արտագնա հանդիպումներ։

Դիմումներն ընդունվում են մինչև ս/թ հոկտեմբեր 01-ը։ Ընտրության առաջին փուլը հաղթահարած թեկնածուների հետ կանցկացվեն անհատական հարցազրույցներ։

Ընդունելության համար անհրաժեշտ է լրացնել ստորև նշված հղումով էլեկտրոնային հայտադիմումը, ինչպես նաև mls@caa.am էլ-փոստի հասցեին ուղարկել ինքնակենսագրություն (CV) և կրթությունը հավաստող փաստաթղթի (դիպլոմի կամ բուհից տեղեկանքի) էլեկտրոնային պատճենը, իսկ էլեկտրոնային նամակի վերնագրի տողում նշել «Մունիցիպալ առաջնորդների դպրոց»: 

Էլեկտրոնային դիմումի հղում՝

https://goo.gl/forms/8gLtzRNuLZ3j7cyy2

Հեռախոս` 010574501

Հայաստանի համայնքների միություն

www.caa.am

Բոլորը
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6

(0263)42138

ijevancity@mail.ru

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2018 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ v2.02
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner