Այսօր: Երկուշաբթի, 13 Հուլիսի 2020թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 55
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
05.07.20 ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ՀԱՅԿ ՂԱԼՈՒՄՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
 Սիրելի հայրենակիցներ,այսօր նշվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրը: Սահմանադրությունն այն հիմնական փաստաթուղթն է, որով խորհրդանշվում է երկրի օրինականությունը: Սահմանադրության ընդունումը ժողովրդի և պետության համար ունի պատմական նշանակություն, այն անկախ պետականության կարևորագույն խորհրդանիշներից, ներքին համերաշխության, կայունության և երկրի բնականոն զարգացման ապահովման հիմնական երաշխիքներից մեկն է: Մենք այսօր հպարտությամբ կարող ենք փաստել, որ ՀՀ յուրաքանչուր քաղաքացի պատրաստ է պաշտպանել Սահմանադրությունն ու Սահմանադրական արժեքները: Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս պետական այս տոնի կապակցությամբ, մաղթում եմ խաղաղություն և բերեկեցություն մեր օրինապաշտ, ժողովրդավարական ... Մանրամասն
01.07.20 ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

Հարգելի քաղաքացիներ,
նպաստելով ձեր կողմից մշտապես բարձրացվող խնդրի լուծմանը և ընդառաջելով ձեր բազմաթիվ դիմումներին`

Իջևանի համայնքապետարանը նախաձեռնել է տրամադրել անվճար երթուղի` դեպի Բլբուլյան փողոցի թիվ 3 գերեզմանատուն:

Սկսած հուլիսի 5-ից` յուրաքանչյուր կիրակի, նշված գերեզմանատուն այցելություն կատարող քաղաքացիները կարող են օգտվել անվճար տրանսպորտից:

Մարդատար մեքենան կուղևորվի Հայփոստի դիմացի կանգառից` ժամը 11:00-ին: Քաղաքացիների հետադարձ փոխադրումը կիրականացվի 11:45-ին:

30.06.20 ## ԿՐԻՐ ԴԻՄԱԿ, ՓՐԿԻՐ ԿՅԱՆՔԵՐ

 

Իջևան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Հայկ Ղալումյանի նախաձեռնությամբ` այսօր բազմաթիվ քաղաքացիների անվճար տրամադրվել են պաշտպանիչ դիմակներ: Նախաձեռնությանը միացել են նաև համայնքապետարանի աշխատակիցներ և ավագանու անդամներ` կոչ անելով բնակչությանը պարտադիր կրել դիմակներ և պահպանել հակահամաճարակային կանոնները:

26.06.20 ԻՋԵՎԱՆԻ ՀՅՈԻՍԻՍԱՅԻՆ ԴԱՐՊԱՍՆԵՐԸ`ՆՈՐՈՎԻ

 

Իջևանի համայնքապետարանը` Տարածքային զբաղվածության կենտրոնի հետ համատեղ, քանիցս իրականացրել է արդյունավետ ծրագրեր։
Այս անգամ ,,Վարձատրվող հասարակական աշխատանքներ ,, ծրագրով կրկին համատեղ բավականին ծավալուն աշխատանքներ կատարվեցին։ Քաղաքի Արցախյան փողոցում գտնվող Մայր Հայաստան հուշահամալիրի տարածքը բարեկարգվեց և կանաչապատվեց։ Աստիճանները հիմնանորոգվեցին բազալտե սալիկներով, լուսավորության ցանցը`ջահաձև լուսատուներով։ Տարածքում տնկվեցին նաև մշտադալար թփեր, տույա տեսակի եղևնիներ։
Արդյունքում`քաղաքի հյուսիսային դարպասներն այսուհետ զբոսաշրջիկներին կընդունեն նորովի։

26.06.20 ԵՐԲ ՍԻՐՈԻՄ ԵՍ ՔՈ ՔԱՂԱՔԸ

 

Իջևանի համայնքապետարանի կոմունալ ծառայությունն ամեն օր հետևողականորեն և պատասխանատվությամբ քաղաքի տարբեր հատվածները բարեխղճորեն տեսքի է բերում,բարեկարգում,աշխատում ավելի գեղեցիկ և մաքուր դարձնել շրջապատը։ Հերթական գյուղատնտեսական աշխատանքների ընթացքում մայթերը,փողոցները,հրապարակներն ու պուրակները հեռացվեցին ավելորդ բուսականությունից,մաքրվեցին աղբից,կանաչապատվեցին ,կատարվեցին ծառատնկման աշխատանքներ։
Ծառայության բոլոր մասնագետները,տնօրինությունը մի նպատակ ունեն`գոհացնել բնակչությանը, քաղաքն ավելի բարետես դարձնել։
Իսկ այդ ամենում իր կարևոր առաքելությունն ունի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Հայկ Ղալումյանը։Նա բոլոր աշխատանքներին անձնապես է հետևում և ոգևորում աշխատակիցներին։

21.06.20 ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ՀԱՅԿ ՂԱԼՈՒՄՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԲՈՒժԱՇԽԱՏՈՂԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
 Սիրելի բուժաշխատողներ, ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ:Արդեն ավանդույթ է դարձել յուրաքանչյուր տարի տոնել այս օրը, արժևորելով ձեր անսահման դժվար և պատասխանատու աշխատանքը:Այսօր մենք` առավել քան երբևէ, երախտապարտ ու շնորհակալ ենք ձեզ: Մարդկության առջև ծառացած նոր մարտահրավերի` կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի գործընթացում` դուք կանգնած եք առաջնագծում: Համոզված եմ, որ ձեր մասնագիտական բարձր հմտությունների, հոգատարության ու նվիրվածության շնորհիվ մենք հաղթահարելու ենք այս դժվարին փորձությունը:Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ: Հավատացած եղեք, որ մենք բաձր ենք գնահատում ձեր աշխատանքն ու անմնացորդ նվիրումը: Անսպառ ուժ և համբերություն եմ մաղթում ձեզ և ձեր ընտանիքներին: ... Մանրամասն
17.06.20 ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Վաղվանից փողոցում գտնվելիս պարտադիր կդառնա անձը հաստատող փաստաթղթի առկայությունը Վաղվանից՝ հունիսի 17-ից, բոլոր այն քաղաքացիները, որոնք կգտնվեն փողոցում, պարտադիր պետք է ունենան անձը հաստատող փաստաթուղթ՝ անձնագիր, վարորդական իրավունք կամ ID քարտ: Սա արվում է մեկ նպատակով, որպեսզի սահմանված հակահամաճարակային կանոնների խախտումների դեպքում կազմվող վարչական իրավախախտումների էֆեկտիվությունը բարձրանա:Այս մասին պարետատան նիստից հետո հրավիրված ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:Դիմակ չկրելու և անձը հաստատող փաստաթղթի բացակայությունն առանձին իրավախախտումներ կհամարվեն: Ըստ վարչապետի՝ դիմակ չկրող քաղաքացին կտուգանվի 10.000 դրամով, և ևս 10.000 դրամով կտուգանվի նույն քաղաքացին, եթե չունենա ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ
Ավագանու նիստ 18.06.2018
Ավագանու նիստ 28.02.2018
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6

(0263)42138

ijevancity@mail.ru

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner