Այսօր: Երկուշաբթի, 9 Դեկտեմբերի 2019թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 71
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
04.12.19 ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ `ՆՎԻՐՎԱԾ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՖՈՒՏԲՈԼԻՍՏ ԱԼԲԵՐՏ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ 70֊ԱՄՅԱԿԻՆ

Իջևանի թիվ 4 հիմնական դպրոցի մարզադահլիճում, ,Նիկարմ,, ֆուտբոլի ակումբի նախաձեռնությամբ և Իջևանի համայնքապետարանի աջակցությամբ, նոյեմբերի 28֊ից դեկտեմբերի 2֊ը անցկացվեց ֆուտբոլի առաջնություն, որին մասնակցում էին քաղաքի հիմնական դպրոցների 2007֊2008թթ֊ին ծնված երեխաները ։Այն նվիրված էր տարածաշրջանի լավագույն ֆուտբոլիստ, ճանաչված մանկավարժ Ալբերտ Գրիգորյանի 70֊ամյակին։

Շրջանաձև մրցակարգով 1֊ին տեղն զբաղեցրեցին 4֊րդ, 2֊ը`3֊րդ դպրոցների թիմերը ։
Մրցանակաբաշխությանը ներկա էին Իջևանի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Հայկ Ղալումյանը, փոխքաղաքապետ Արթուր Ճաղարյանը։
Ալբերտ Գրիգորյանը համայնքապետարանի կողմից պարգևատրվեց պատվոգրով և նվերով, հաղթողները`գավաթով և մեդալներով։

28.11.19 17 տարի անց՝ Իջևանը կրկին չեմպիոն ունի

Նոյոմբերի 26-ին՝ Երևանում կայացավ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը։ Մրցաշարի արյունքում՝ 74 կգ․ քաշային կարգում Հայաստանի չեմպիոն ճանաչվեց իջևանցի մարզիկ Հրայր Ալիխանյանը։

Այդ կապակցությամբ Իջևան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Հայկ Ղալումյանը հանդիպում ունեցավ Իջևանի մարզադպրոցի մարզիկների և մարզիչների հետ։ Ողջունելով ներկաներին՝ Հայկ Ղալումյանը կարևորեց սպորտի բնագավառում ունեցած նորանոր ձեռքբերումներն ու նվաճումները։ Համայնքապետը նաև պատվոգրեր և հուշանվերներ հանձնեց չեմպիոն Հրայր Ալիխանյանին և 1-ին մարզիչ՝ Արսեն Հովակիմյանին։ Իջևանի մարզադպրոցի տնօրեն Գառնիկ Շահնազարյանը նշեց, որ նման հաջողություն մարզադպրոցը գրանցել էր 2002 թվականին։

27.11.19 ԻՋԵՎԱՆՈԻՄ ԲԱՑՎԵՑ ՇԻՆԱՆՅՈԻԹԵՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԱՄԵՆԱԽՈՇՈՐ ՑԱՆՑԸ ` ,,ՆՈՐ ՏՈՒՆԸ,,

,,Նոր Տուն,, ցանցը` կարևորելով մարզերի զարգացումը, հերթական խանութ֊սրահը բացեց նաև Իջևան քաղաքում։ Հայաստանի լավագույն ցանցերից մեկի շինարարական ու բնակարանների ներքին հարդարման ողջ տեսականին այսուհետ հասանելի է նաև Իջևանում։

Պաշտոնական արարողությանը մասնակցում էին Իջևան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Հայկ Ղալումյանը, ,,Նոր Տուն,, ցանցի ղեկավարությունը, շուկայագետներ, քաղաքի բնակչությունը։
Հայկ Ղալումյանը շնորհավորեց աշխատակիցներին և իր գոհունակությունը հայտնեց Իջևանում նման բարձրակարգ Խանութ ունենալու առիթով։
Ընդարձակ և հրաշալի այս սրահում հարմարավետ գնումների համար ստեղծված են բոլոր պայմանները` տեղացի կադրերի հոգատար սպասարկում, շահավետ ակցիաներ։

26.11.19 Կայացավ Իջևան համայնքի ավագանու արտահերթ նիստը
Ս/թ.նոյեմբերի  25-ին կայացավ Իջևան համայնքի ավագանու արտահերթ նիստ: Ավագանին քննարկեց քաղաքային զբոսայգու բարեկարգման և նոր նստարանների, աղբամանների  տեղադրման մասին հարցը: Այդ աշխատանքները նախատեսվում է իրականացնել ,,Վարձատրվող հասարակական աշխատանքներ,, ծրագրի շրջանակում: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 1մլն 700 հազար ՀՀ դրամ, որից համայնքի ներդրումը 200 հազար դրամ է: Ժամանակվոր աշխատանքով կապահովվեն զբաղվածության կենտրոնում հաշվառված 15 գործազուրկներ: Քննարկումից հետո, ավագանին միաձայն հավանություն տվեց ներկայացված որոշման նախագծին:Հաջորդ հարցը վերաբերվում էր Իջևանի Ղարագյոզյան փողոցի, մինչև նորաբաց թիվ 8 մանկապարտեզ հատվածի, հիմանորոգմանը: Նախատեսված էր այդ փողոցի մոտ 200 գծամետր ... Մանրամասն
25.11.19 ՔԱՂԱՔԱՅԻՆ ԶԲՈՍԱՅԳԻՆ ԿԲԱՐԵԿԱՐԳՎԻ, ԿՏԵՂԱԴՐՎԵՆ ՆՈՐ ՆՍՏԱՐԱՆՆԵՐ ԵՎ ԱՂԲԱՄԱՆՆԵՐ

Իջևանի համայնքապետարանը Զբաղվածության տարածքային կենտրոնի հետ համատեղ իրականացնում է  ,,Վարձատրվող հասարակական աշխատանքներ,, ծրագիրը։  Այն մեկնարկել է նոյեմբերի 20֊ին։ Ծրագրի շրջանակներում Վալանսի փողոցում և քաղաքային զբոսայգում կկատարվեն բարեկարգման աշխատանքներ, կտեղադրվեն նոր նստարաններ և աղբամաններ։

22.11.19 ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ ԵՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՂԲԱՎԱՅՐԻ ՄԱՔՐՄԱՆ ԵՎ ՀՈՂԱԾԱԾԱԾԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

Իջևանի համայնքապետարանի կոմունալ ծառայությունը 3 օր շարունակ, մեծ տեխնիկայով կատարել է համայնքային աղբավայրի մաքրման, հողածածկման աշխատանքներ ։ Մեծաքանակ շինարարական և կենցաղային աղբակույտերից մաքրվել է նաև Ռեմիկ Մարդանյանի անունը կրող փողոցը ։
Համայնքապետարանն արդեն քանիցս զգուշացրել և հորդորում է քաղաքացիներին, հարգել համայնքը մաքուր պահողների աշխատանքը և շրջակայքը չաղտոտել շինարարական աղբով։

 
20.11.19 ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Իջևանի համայնքապետարանի տարածքային զարգացման և քաղաքաշինության բաժինը տեղեկացնում է, որ Ղարագյոզյան փողոցում տեղադրվել են բազալտե եզրաքարեր։ Շինարարությունն ընթացքի մեջ է։ Այս պահին ընթանում են հողային աշխատանքներ։

20.11.19 ԻՋԵՎԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԼՈՒՍԱՎՈՐՎԵԼ

Իջևանի համայնքապետարանի առևտրի, տրանսպորտի, սպասարկումների և կապի բաժինը տեղեկացնում է, որ ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանի և Իջևան համայնքի ղեկավար Հայկ Ղալումյանի նախաձեռնությամբ շարունակվում են՝

✔️ հին լուսատուների փոխարինման աշխատանքները՝ նոր, լեդ լուսատուներով։

✔️ Մետաղագործների փողոցի թաղամասերում այս պահին կատարվում են լուսավորության նոր ցանցի կառուցման աշխատանքներ։

✔️ Ավարտվում է նաև Նալբանդյան փողոցի՝ դեպի Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջ տանող թաղամասի լուսավորության ցանցի կառուցումը։

✔️ Լուսավորության ցանցի ընդլայնման և էներգախնայող լամպերի տեղադրման աշխատանքները լինելու են շարունակական։

14.11.19 Հայտարարություն
Իջևան համայնքում կկազմակերպվեն անգլերեն լեզվով անվճար դասընթացներ։ Ծրագրին կարող են դիմել Իջևան համալնքի 8-11-րդ դասարանի աշակերտները։ Դասընթացների նպատակն է աշակերտների մոտ զարգացնել առաջնորդության հմտություններ։ Խբակի դասընթացներ տևողությունը կկազմի մեկ ամիս։Գրանցման վերջնաժամկետն է նոյեմբերի 23, 2019:Ծրագիրն անվճար է։։ Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել հարցաթերթիկը՝ անցնելով հետևյալ հղմամբ. https://forms.gle/rBkcaTRf4XNYJABd7Այս հրապարակմանը / խորհրդաժողովին / սեմինարին մասնակի աջակցություն էցուցաբերվել WYLET շրջանավարտների դրամաշնորհային ծրագրի կողմից, որըտրամադրվում է Միացյալ Նահանգների Պետական դեպարտամենտի կրթական ևմշակութային հարցերով բյուրոյի կողմից (ԿՄՀ) և իրականացվում ... Մանրամասն
12.11.19 Իջևան համայնքի ավագանու հերթական նիստում
Ս/թ  նոյեմբերի 8-ին կայացավ  Իջևան համայնքի ավագանու հերթական նիստը, որի ընթացքում  քննարկվեցին մի շարք հարցեր: Համայնքի ավագանին նկատի ունենալով, որ  ,,Տաշիր,, բարեգործական հիմնադրամի կողմից  կառուցվել և նվիրատվության կարգով համայնքին է հատկացվել նախակրթարանի մասնաշենք,  որոշեց  Ազատամարտիկների փողոցի  թիվ 35  հասցեում ստեղծել  ,, Ամալյա Կարապետյանի  անվան նախակրթարան,,  համայնքային ոչ առևտրային կազմակերպություն: Հաստատվեց  կազմակերպության կանոնադրությունը, հաստիքացուցակը,  նշանակվեց  տնօրեն:Ավագանին հավանություն տվեց Իջևան քաղաքի թիվ 5 և թիվ 1 մանկապարտեզների տնօրենների պաշտոնակակատարներին  տնօրեն նշանակելու համայնքի ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ
Ավագանու նիստ 18.06.2018
Ավագանու նիստ 28.02.2018
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6

(0263)42138

ijevancity@mail.ru

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner