Երկայնակի Արտածել Word-ում Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
գիծ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևանի համայնք
ՀՀ, Տավուշի մարզ, ք. Իջևան, (0263)42138 ijevancity@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 ՀՈՒԼԻՍԻ 2020թվականի N 218

ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՓՈՂՈՑԻ, 4-ՐԴ ՆՐԲԱՆՑՔ, ԹԻՎ 60 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՏՆԱՏԻՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՌԿԱ ՝ 77,35ՔՄ ԱՐՏԱՔԻՆ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ  

Համայնքի ղեկավարին է դիմել Իջևան քաղաքի Երևանյան փողոցի, 4-րդ նրբանցք, թիվ 60  հասցեում գտնվող հողամասի սեփականատեր՝ Գայանե Հարությունի Մարգարյանը, իրեն պատկանող, օրինական  2785,0քմ մակերեսով հողամասում /վկայական թիվ 14022019-11-0017, ծածկագիր 11-001-0211-0037/ 2020թ. ինքնակամ կառուցված  77,35քմ արտաքին մակերեսով տնտեսական շինության  իրավական կարգավիճակի որոշման  խնդրանքով: Ինքնակամ կերպով կառուցված 77,35քմ արտաքին մակերեսով տնտեսական    շինությունը  չի խոչընդոտում այլ հողատարածքների նպատակային կամ գործառնական նշանակությանը,    չի  գտնվում  ՀՀ ,,Հողային օրենսգրքի՜՜ 60-րդ հոդվածով սահմանված հողամասերում,   ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին,  չի սահմանափակում այլ անձանց իրավունքները,  չի  առաջացնում   սերվիտուտ:

Հաշվի  առնելով վերոնշյալը  և  քաղաքաշինական  խորհրդի   դրական  եզրակացությունը  և   ղեկավարվելով   ՀՀ  կառավարության 18.05.2006թ.  912-Ն   որոշման  թիվ 13 կետի, ա/ ենթակետի,  ՀՀ  քաղաքացիական  օրենսգրքի  188-րդ  հոդվածի 2-րդ  կետի  պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.Ճանաչել  օրինական  Իջևան  քաղաքի Երևանյան  փողոցի, 4-րդ նրբանցք, թիվ 60    հասցեում գտնվող և սեփականության իրավունքով քաղաքացի՝ Գայանե Հարությունի Մարգարյանին պատկանող 2785,0քմ մակերեսով հողամասում  /վկայական թիվ 14022019-11-0017, ծածկագիր 11-001-0211-0037/  ինքնակամ կերպով  կառուցված 77,35քմ  արտաքին մակերեսով  տնտեսական  շինությունը,  որի  ներքին  մակերեսը  կազմումէ 70,15քմ:

2.Հաշվի առնելով, որ ՀՀկառավարության 17.04.2003թ. թիվ 470-Ն որոշմամբ, Իջևան  քաղաքի Երևանյան փողոցի, 4-րդ նրբանցք, թիվ 60   հասցեում գտնվող,  2785,0քմ մակերեսով հողամասում  /վկայականթիվ 14022019-11-0017, ծածկագիր 11-001-0211-0037/, քաղաքացի՝ Գայանե Հարությունի Մարգարյանի կողմից ինքնակամ կերպով կառուցված շինությունը գտնվում է ՀՀ տարածագնահատման գոտիականության 10-րդ գոտում՝ պարտավորեցնել  քաղաքացի՝ Գայանե Հարությունի Մարգարյանին Իջևանի քաղաքապետարանի հաշվարկային հաշվին մուծել, 1քմ 1300 ՀՀ դրամ վճարի չափով՝ 77,35քմ արտաքին մակերեսով տնտեսական  շինության  դիմաց՝ 100555 /մեկ հարյուր  հազար հինգ հարյուր հիսունհինգ/ ՀՀ դրամ: Մուծման անդորրագիրը հանդիսանում է սույն որոշման անբաժանելի մասը:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                ՀԱՅԿ ՂԱԼՈՒՄՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Իջևան