Երկայնակի Արտածել Word-ում Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
գիծ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևանի համայնք
ՀՀ, Տավուշի մարզ, ք. Իջևան, (0263)42138 ijevancity@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 ՓԵՏՐՎԱՐԻ 2020թվականի N 52

ԱՆՆԱ ԱՎԱԳՅԱՆԻՆ ՈՐՊԵՍ ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ ԵՐԵԽԱ ՍԿԶԲՆԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

«ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի ծրագրային քաղաքականության իրականացման «Իջևան» մասնաճյուղի տնօրինությունը դիմել է համայնքապետարան՝ առաջարկելով մասնաճյուղի սան Աննա Արտակի Ավագյանին /ծնված 15.03.2000թ./ վերցնել սկզբնական հաշվառման՝ որպես առանց ծնողական խնամքի մնացած երեխա:

Հիմք ընդունելով, որ Աննա Ավագյանի ծնողները Սվետլանա Խառատյանը և Արտակ Ավագյանը ամուսնալուծվել են և երեխայի խնամքն  ու դաստիարակությունը  հանձնվել է երեխայի հորը՝ Արտակ Ավագյանին, ով մահացել է 11.11.2019թ. /մահվան վկայական թիվ ԲԱ189951/, ղեկավարվելով ՀՀ «Ընտանեկան օրեսգրքի» 110-րդ հոդվածով, ՀՀ կառավարության «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց կենտրոնացված հաշվառման կարգը հաստատելու և ՀՀ կառավարության 2003թ. հուլիսի 23-ի թիվ 917-Ն որոշման ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 962-Ն որոշմամբ.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

Իջևան քաղաքի, Ս.Օհանյան փողոցի, 1-ին նրբանցքի, տուն թիվ 24 հասցեում հաշվառված Աննա Արտակի Ավագյանին որպես առանց ծնողական խնամքի մնացած երեխա վերցնել սկզբնական հաշվառման:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                ՀԱՅԿ ՂԱԼՈՒՄՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Իջևան