Երկայնակի Արտածել Word-ում Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
գիծ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևանի համայնք
ՀՀ, Տավուշի մարզ, ք. Իջևան, (0263)42138 ijevancity@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 ՓԵՏՐՎԱՐԻ 2020թվականի N 49

ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՍՎԵՐԴԼՈՎԻ ՓՈՂՈՑ, ԹԻՎ 39 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՏՆԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ 41,0ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ, ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ԵՎ ՎԵՐԱՀԱՍՑԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ  

Համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի՝ Արծրուն Լադիկի Գրիգորյանը՝ ծնված 24.09.1969թ., որ ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի, Իջևան քաղաքի, Սվերդլովի փողոց, թիվ 39 հասցեում /ս/մ թիվ 162, կազմված՝ 07.02.2020թ./ ձեռք է բերել բնակելի տուն իր հողամասով, որի զբաղեցրած հողամասի օրինական մակերեսը ըստ 20.06.1985թ. կազմված անհատական բնակելի տան տեխնիկական անձնագրի կազմում է 200,0քմ: Չափագրումից պարզվել է, որ հողամասի փաստացի մակերեսը կազմում է 241,0քմ, ուստի դիմել է, որ մինչև 2001թ. մայիսի 15-ը տնատիրության կողմից տիրապետվող և ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին,, ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված օրինական 200.0քմ մակերեսով հողամասին կից ավել օգտագործվող, սահմանազատված 41,0քմ մակերեսով չկառուցապատված հողամասի և քաղաքաշինական փաստաթղթերը չպահպանված 1960թ. կառուցված 29,47քմ արտաքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկի մասի, բնակելի տան 1-ին հարկում 1/մեկ/ հատ դռան բացվածք ներքին ձևափոխության, բնակելի տան 2-րդ հարկում 1/մեկ/ հատ դռան բացվածք ներքին ձևափոխության, 7,92քմ արտաքին մակերեսով աստիճանների, 1984թ. կառուցված 12,38քմ արտաքին մակերեսով սանհանգույցի իրավական կարգավիճակի որոշման խնդրանքով /ծածկագիր 11-001-0137-0018/:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սահմանազատված 41,0քմ մակերեսով չկառուցապատված հողամասը, 29,47քմ արտաքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկի մասը, բնակելի տան 1-ին հարկում 1/մեկ/ հատ դռան բացվածք ներքին ձևափոխությունը, բնակելի տան 2-րդ հարկում 1/մեկ/ հատ դռան բացվածք ներքին ձևափոխությունը, 7,92քմ արտաքին մակերեսով աստիճանները, 12,38քմ արտաքին մակերեսով սանհանգույցը կառուցված չեն և չեն գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ և ղեկավարվելով ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին,, ՀՀ օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1. Վերականգնել քաղաքացի՝ Արծրուն Լադիկի Գրիգորյանի սեփականության իրավունքը Իջևան քաղաքի, Սվերդլովի փողոց, թիվ 39 հասցեում գտնվող, սահմանազատված 41,0քմ մակերեսով չկառուցապատված հողամասի, 29,47քմ արտաքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկի մասի, 7,92քմ արտաքին մակերեսով աստիճանների, 12,38քմ արտաքին մակերեսով սանհանգույցի նկատմամբ /ծածկագիր 11-001-0137-0018/ և օրենքի ուժով համարել քաղաքացու սեփականությունը:

2. Իջևան քաղաքի, Սվերդլովի փողոց, թիվ 39 հասցեում գտնվող, քաղաքացի՝ Արծրուն Լադիկի Գրիգորյանին պատկանող բնակելի տան 1-ին հարկում 1/մեկ/ հատ դռան բացվածք ներքին ձևափոխությունը, բնակելի տան 2-րդ հարկում 1/մեկ/ հատ դռան բացվածք ներքին ձևափոխությունը ճանաչել օրինական:

3.Իջևան քաղաքի Սվերդլովի փողոց, թիվ 39 հասցեում գտնվող, քաղաքացի՝ Արծրուն Լադիկի Գրիգորյանին պատկանող 241,0քմ մակերեսով բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասով բնակելի տանը տալ հետևյալ հասցեավորումը՝ Տավուշի մարզ, քաղաք Իջևան, Ասլանյան փողոց, թիվ 39:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                ՀԱՅԿ ՂԱԼՈՒՄՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Իջևան