Երկայնակի Արտածել Word-ում Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
գիծ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևանի համայնք
ՀՀ, Տավուշի մարզ, ք. Իջևան, (0263)42138 ijevancity@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 ՓԵՏՐՎԱՐԻ 2020թվականի N 54

ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՄԵՏԱՂԱԳՈՐԾՆԵՐԻ ՓՈՂՈՑՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՏՆԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՓԱՍՏԱՑԻ ՏԻՐԱՊԵՏՎՈՂ 600,0ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ 

Համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի՝ Արարատ Հրաչիկի Աբրահամյանը՝ ծնված 31.08.1978թ., որ Իջևանի քաղաքի Մետաղագործների փողոցում գտնվող և անհատական բնակարանաշինության նպատակով իրեն հատկացված օրինական հողամասի մակերեսը կազմում է 500,0քմ: Չափագրումից պարզվել է, որ վերոնշյալ հողամասը գտնվում է Իջևան քաղաքի Մետաղագործների փողոցում, որը համաձայն ՀՀ կառավարության 29.11.2006թ. թիվ 1720-Ն որոշման հանդիսանում է բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամաս և հողամասի փաստացի մակերեսը կազմում է 600,0քմ, ուստի դիմել է, առաջին պետական գրանցման աշխատանքների իրականացման ընթացքում կադաստրային քարտեզագրման արդյունքում անշարժ գույքի նկատմամբ իրավունքը հաստատող փաստաթղթերում նշված 500,0քմ մակերեսով հողամասի մինչև 20 տոկոս չափից ավել փաստացի իր տիրապետման տակ գտնվող 100,0քմ մակերեսով հողամասի իրավական կարգավիճակի որոշման և հասցեավորում տալու խնդրանքով /ծածկագիր 11-001-0030-0002/: Հողամասում առկա է 1992թ. կառուցված, 50-80 տոկոս ավարտվածության աստիճանի՝ 22,2քմ արտաքին մակերեսով բնակելի տան նկուղային հարկ, 121,68քմ արտաքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկ, 121,68քմ արտաքին մակերեսով բնակելի տան 2-րդ հարկ, 40,46քմ արտաքին մակերեսով բնակելի տան 2-րդ հարկի բաց պատշգամբ:

Հաշվի առնելով վերոնշյալը և այն հանգամանքը, որ 100,0քմ մակերեսով հողամասը համայնքի հողերի օգտագործման սխեմայով կամ գլխավոր հատակագծով նախատեսված չէ այլ նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, չի խոչընդոտում այլ հողամասերի նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործմանը, չի ընդգրկված ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում և սպասարկման համար նախատեսված տարածքներում, հնագիտական, պատմամշակութային հուշարձանների պահպանության գոտիներում, բնապահպանական արժեք ներկայացնող հողամասերում, իսկ 22,2քմ արտաքին մակերեսով բնակելի տան նկուղային հարկը, 121,68քմ արտաքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկը, 121,68քմ արտաքին մակերեսով բնակելի տան 2-րդ հարկը, 40,46քմ արտաքին մակերեսով բնակելի տան 2-րդ հարկի բաց պատշգամբը չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ և ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 64-րդ հոդվածի 2-րդ կետի, ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին,, ՀՀ օրենքի 1-ին հոդվածի և ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.Ճանաչել քաղաքացի՝ Արարատ Հրաչիկի Աբրահամյանի սեփականության իրավունքը Իջևան քաղաքի Մետաղագործների փողոցում գտնվող օրինական 500,0քմ մակերեսով հողամասին կից 20% –ի չափով ավել օգտագործվող 100,0քմ մակերեսով չկառուցապատված, սահմանազատված հողամասի նկատմամբ /ծածկագիր 11-001-0030-0002/:

2.Վերականգնել քաղաքացի՝ Արարատ Հրաչիկի Աբրահամյանի սեփականության իրավունքը Իջևան քաղաքի Մետաղագործների փողոցում գտնվող օրինական 600,0քմ մակերեսով հողամասում առկա, 50-80 տոկոս ավարտվածության աստիճանի՝ 22,2քմ արտաքին մակերեսով բնակելի տան նկուղային հարկի, 121,68քմ արտաքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկի, 121,68քմ արտաքին մակերեսով բնակելի տան 2-րդ հարկի, 40,46քմ արտաքին մակերեսով բնակելի տան 2-րդ հարկի բաց պատշգամբի նկատմամբ /ծածկագիր 11-001-0030-0002/ և օրենքի ուժով համարել քաղաքացու սեփականություն:

3.Իջևան քաղաքի Մետաղագործների փողոցում գտնվող, քաղաքացի՝ Արարատ Հրաչիկի Աբրահամյանին պատկանող 600,0քմ մակերեսով բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասով շինությանը տալ հետևյալ հասցեավորումը՝ Տավուշի մարզ, քաղաք Իջևան, Մետաղագործների փողոց, թիվ 116/3:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                ՀԱՅԿ ՂԱԼՈՒՄՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Իջևան