Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
գիծ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևանի համայնք
ՀՀ, Տավուշի մարզ, ք. Իջևան, 060800094 ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
09 ՀՈՒԼԻՍԻ 2020թվականի N 213

ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԲԼԲՈՒԼՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 3/76 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 29,37ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՎ ՆՐԱ ՎՐԱ ԱՐՄԵՆ ԲԱՂԻՇԻ ԱՂԲԱԼՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ 29,37ՔՄ ԱՐՏԱՔԻՆ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԱՎՏՈՏՆԱԿԻ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Իջևան քաղաքի Բլբուլյան փողոցի, թիվ  3/76 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 29,37 քմ մակերեսով հողամասի վրա քաղաքացի՝ Արմեն Բաղիշի Աղբալյանի կողմից ինքնակամ կերպով կառուցված 29,37 քմ արտաքին մակերեսով ավտոտնակի շինությունը, որի ներքին մակերեսը կազմում է 25,2քմ՝ ճանաչվել է օրինական համայնքային սեփականություն /վկայական թիվ 06072020-11-0021/: Անհրաժեշտություն է առաջացել օրինական համայնքային սեփականություն հանդիսացող 29,37քմ արտաքին մակերեսով ինքնակամ ավտոտնակի շինությունը, իր զբաղեցրած 29,37 քմ մակերես հողամասով վաճառել կառույցն իրականացրած քաղաքացի՝ Արմեն Բաղիշի Աղբալյանին: Ավտոտնակի շինության զբաղեցրած 29,37քմ մակերեսով հողամասը և ինքնակամ կերպով կառուցված 29,37քմ արտաքին մակերեսով ավտոտնակի շինությունը չեն խոչնդոտում այլ հողատարածքների նպատակային կամ գործառնական նշանակությանը, չեն դասվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի՜՜ 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները, չեն առաջացնում սերվիտուտ:

Հաշվի առնելով վերոնշյալը և քաղաքաշինական խորհրդի դրական եզրակացությունը և ղեկավարվելով ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 4-րդ հոդվածի, թիվ 33.1 կետի բ/ ենթակետի, թիվ 33.2 կետի և թիվ 35 կետի բ/ ենթակետի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետի պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1.Վաճառել կառույցն իրականացրած քաղաքացի՝ Արմեն Բաղիշի Աղբալյանին գնման նախապատվության իրավունքով /ուղղակի վաճառք/, Իջևան քաղաքի, Բլբուլյան փողոցի, թիվ  3/76 հասցեում գտնվող 29,37քմ  մակերեսով  հողամասը՝  1քմ   1242 ՀՀ  դրամ  կադաստրային  արժեքով 36478 /երեսունվեց հազար չորս հարյուր յոթանասունութ/  ՀՀ  դրամ  ընդհանուր  արժեքով, իսկ 29,37քմ ընդհանուր արտաքին մակերեսով ավտոտնակի շինությունը՝  1քմ 1300 ՀՀ  դրամ  կադաստրային  արժեքով՝ 38181 /երեսունութ  հազար մեկ հարյուր ութանասունմեկ/  ՀՀ  դրամ  ընդհանուր  արժեքով:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                             Հ. ՂԱԼՈՒՄՅԱՆ

 


09 ՀՈՒԼԻՍԻ 2020 թ.

Ք. ԻՋԵՎԱՆ