Երկայնակի Արտածել Word-ում Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
գիծ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևանի համայնք
ՀՀ, Տավուշի մարզ, ք. Իջևան, (0263)42138 ijevancity@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
09 ՀՈՒԼԻՍԻ 2020թվականի N 212

04.12.2019Թ. ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԹԻՎ 613 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

04.12.2019թ   Իջևան համայնքի ղեկավարի ,,Իջևան  քաղաքի Տերյան փողոցում գտնվող տնատիրության կողմից ավել օգտագործվող 49,3քմ  մակերեսով հողամասի և բնակելի տան իրավական կարգավիճակի և հասցեավորում տալու  մասին,, թիվ 613 որոշման մեջ առաջացել է փոփոխություն կատարելու անհրաժեշտություն:

Հաշվի  առնելով  վերոգրյալը  և  ղեկավարվելով  «Նորմատիվ իրավական ակտերի մասին»  ՀՀ օրենքի  8-րդ գլխի, թիվ 33 և թիվ 34  հոդվածների  դրույթներով՝

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ

1. 04.12.2019թ   Իջևան համայնքի ղեկավարի ,,Իջևան  քաղաքի Տերյան փողոցում գտնվող տնատիրության կողմից ավել օգտագործվող 49,3քմ  մակերեսով հողամասի և բնակելի տան իրավական կարգավիճակի և հասցեավորում տալու  մասին,, թիվ 613   որոշումը   կարդալ՝

,,ԻՋԵՎԱՆ  ՔԱՂԱՔԻ ՏԵՐՅԱՆ ՓՈՂՈՑՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՏՆԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ 49,3ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ  ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ  ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Համայնքի ղեկավարին են դիմել Իջևան քաղաքի Տերյան փողոցում գտնվող բնակելի կառուցապատման հողամասի համասեփականատերեր՝ Սարիբեկ Սուրենի Գասպարյանը՝ ծնված 24.01.1958թ., Սուսամբար Հրանտիկի Հարությունյանը՝ ծնված 18.04.1961թ., Մհեր Սարիբեկի Գասպարյանը՝ ծնված 01.02.1987թ. և Հասմիկ Սարիբեկի Գասպարյանը՝ ծնված 14.12.1988թ.,  որ 18.08.1989թ. Իջևանի քաղաքային խորհրդի գործկոմի նիստի թիվ 9 արձանագրության հիման վրա, Իջևան քաղաքի Մետաղագործների փողոցում, բնակելի տան շինարարության նպատակով ձեռք են բերել 500,0քմ հողամաս: Չափագրումից պարզվել է, որ հողամաս փաստացի գտնվում է Իջևան քաղաքի Տերյան փողոցում և փաստացի մակերեսը կազմում է 549,3քմ, ուստի դիմել են, մինչև 2001թ. մայիսի 15-ը տնատիրության կողմից տիրապետվող և ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին՝՝ ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա, բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված օրինական 500,0քմ մակերեսով հողամասին կից ավել օգտագործվող, համայնքային սեփականություն հանդիսացող 49,3քմ մակերեսով չկառուցապատված, սահմանազատված հողամասի և քաղաքաշինական փաստաթղթերը չպահպանված, 1990թ. կառուցված 24,92քմ արտաքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկի, 4,61քմ արտաքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկի խոհանոցի, 4,6քմ արտաքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկի բաց պատշգամբի իրավական կարգավիճակի որոշման և հասցեավորում տալու խնդրանքով /ծածկագիր 11-001-0106-0017/: Տնատիրությունում առկա է 1990թ. կառուցված 13,0գծմ x 5,0գծմ չափերով բնակելի տան անավարտ հիմքեր: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ  համայնքային սեփականություն հանդիսացող 49,3քմ մակերեսով  չկառուցապատված, սահմանազատված հողամասը, 24,92քմ արտաքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկը, 4,61քմ արտաքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկի խոհանոցը, 4,6քմ արտաքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկի բաց պատշգամբը չեն գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի՝՝60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ և ղեկավարվելով 10.06.2008թ. ընդունված ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին՝՝ ՀՀ օրենքի  1-ին և 2-րդ հոդվածների,  ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման  պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ

1.Վերականգնել Սարիբեկ Սուրենի Գասպարյանի, Սուսամբար Հրանտիկի Հարությունյանի, Մհեր Սարիբեկի Գասպարյանի և Հասմիկ Սարիբեկի Գասպարյանի սեփականության իրավունքը Իջևան  քաղաքի Տերյան  փողոցում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 49,3քմ  մակերեսով չկառուցապատված, սահմանազատված հողամասի և 24,92քմ արտաքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկի, 4,61քմ արտաքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկի խոհանոցի, 4,6քմ արտաքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկի բաց պատշգամբի նկատմամբ  /ծածկագիր 11-001-0106-0017/:

2.Իջևան  քաղաքի Տերյան փողոցում գտնվող, Սարիբեկ Սուրենի Գասպարյանին, Սուսամբար Հրանտիկի Հարությունյանին, Մհեր Սարիբեկի Գասպարյանին և Հասմիկ Սարիբեկի Գասպարյանին պատկանող 549,3քմ մակերեսով բնակելի կառուցապատման   հողամասով բնակելի տանը   /ծածկագիր 11-001-0106-0017/      տալ  հետևյալ  հասցեավորումը՝ Տավուշի  մարզ,  քաղաք  Իջևան Տերյան փողոց, 3-րդ նրբանցք, թիվ 2/12 :

3.Դիմել ՀՀ ԿԿ ԱԳ գրանցման միասնական  ստորաբաժանում, քաղաքացիներ՝ Սարիբեկ Սուրենի Գասպարյանին, Սուսամբար Հրանտիկի Հարությունյանին, Մհեր Սարիբեկի Գասպարյանին և Հասմիկ Սարիբեկի Գասպարյանին սեփականության իրավունքով պատկանող, Իջևան քաղաքի Տերյան փողոց, 3-րդ նրբանցք, թիվ 2/12  հասցեում գտնվող օրինական 549,3քմ մակերեսով, սահմանազատված հողամասում կառուցված 13,0գծմ x 5,0գծմ չափերով բնակելի տան անավարտ հիմքեր շինությունը պետականորեն հաշվառելու նպատակով  /ծածկագիր  11-001-0106-0017/:,,

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                ՀԱՅԿ ՂԱԼՈՒՄՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Իջևան