Երկայնակի Արտածել Word-ում Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
գիծ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևանի համայնք
ՀՀ, Տավուշի մարզ, ք. Իջևան, (0263)42138 ijevancity@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 ՓԵՏՐՎԱՐԻ 2020թվականի N 57

ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ, ՎԱՍԻԼՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 24 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 55,0ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԽԱՆՈՒԹԻ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Իջևան քաղաքի Վասիլյան փողոցի, թիվ 24 հասցեում գտնվող և սեփականության իրավունքով, քաղաքացի՝ Նարինե Բաղմանյանին պատկանող 55,0քմ մակերեսով հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասում /վկայական թիվ 1962032, ծածկագիր 11-001-0086-0029/ 2016թ. ինքնակամ կերպով կառուցվել է 108,39քմ ընդհանուր արտաքին մակերեսով խանութի մասի շինությունը /25,47քմ արտաքին մակերեսով խանութի 1-ին հարկի մաս, 2,36քմ արտաքին մակերեսով աստիճանավանդակ, 80,56քմ արտաքին մակերեսով խանութի 2-րդ հարկ/, ուստի քաղաքացին դիմել է ինքնակամ կերպով կառուցված շինության իրավական կարգավիճակը որոշելու խնդրանքով: Ինքնակամ կերպով կառուցված 108,39քմ ընդհանուր արտաքին մակերեսով խանութի մասի /25,47քմ արտաքին մակերեսով խանութի 1-ին հարկի մաս, 2,36քմ արտաքին մակերեսով աստիճանավանդակ, 80,56քմ արտաքին մակերեսով խանութի 2-րդ հարկ/ շինությունը չի խոչընդոտում այլ հողատարածքների նպատակային կամ գործառնական նշանակությանը, չի դասվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի՜՜ 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, չի առաջացնում սերվիտուտ:

Հաշվի առնելով վերոնշյալը և քաղաքաշինական խորհրդի դրական եզրակացությունը և ղեկավարվելով ՀՀ կառավարության 18.05.2006թ. 912-Ն որոշման թիվ 18 կետի, բ/ ենթակետի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.Ճանաչել օրինական Իջևան քաղաքի Վասիլյան փողոցի, թիվ 24 հասցեում գտնվող և սեփականության իրավունքով, քաղաքացի՝ Նարինե Բաղմանյանին պատկանող 55,0քմ մակերեսով հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասում /վկայական թիվ 1962032, ծածկագիր 11-001-0086-0029/ ինքնակամ կերպով կառուցված 108,39քմ ընդհանուր արտաքին մակերեսով խանութի մասի շինությունը /25,47քմ արտաքին մակերեսով խանութի 1-ին հարկի մաս, 2,36քմ արտաքին մակերեսով աստիճանավանդակ, 80,56քմ արտաքին մակերեսով խանութի 2-րդ հարկ/:

2.Հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության 17.04.2003թ. թիվ 470-Ն որոշմամբ, Իջևան քաղաքի Վասիլյան փողոցի, թիվ 24 հասցեում գտնվող և սեփականության իրավունքով, քաղաքացի՝ Նարինե Բաղմանյանին պատկանող 55,0քմ մակերեսով հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասում /վկայական թիվ 1962032, ծածկագիր 11-001-0086-0029/ ինքնակամ կերպով կառուցված 108,39քմ ընդհանուր արտաքին մակերեսով խանութի մասի շինությունը /25,47քմ արտաքին մակերեսով խանութի 1-ին հարկի մաս, 2,36քմ արտաքին մակերեսով աստիճանավանդակ, 80,56քմ արտաքին մակերեսով խանութի 2-րդ հարկ/ գտնվում է ՀՀ տարածագնահատման գոտիականության 10-րդ գոտում՝ պարտավորեցնել քաղաքացի՝ Նարինե Բաղմանյանին, Իջևանի քաղաքապետարանի հաշվարկային հաշվին մուծել, 1քմ 2600 ՀՀ դրամ վճարի չափով՝ 108,39քմ ընդհանուր արտաքին մակերեսով խանութի մասի /25,47քմ արտաքին մակերեսով խանութի 1-ին հարկի մաս, 2,36քմ արտաքին մակերեսով աստիճանավանդակ, 80,56քմ արտաքին մակերեսով խանութի 2-րդ հարկ/,  շինության դիմաց՝ 281814 /երկու հարյուր ութանասունմեկ հազար ութ հարյուր տասնչորս/ ՀՀ դրամ: Մուծման անդորրագիրը հանդիսանում է սույն որոշման անբաժանելի մասը:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                ՀԱՅԿ ՂԱԼՈՒՄՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Իջևան