Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
գիծ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևանի համայնք
ՀՀ, Տավուշի մարզ, ք. Իջևան, 060800094 ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
09 ՀՈՒԼԻՍԻ 2020թվականի N 214

ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 5/79 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 18,24ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՎ ՆՐԱ ՎՐԱ ՍԻՐԱԿ ՍԵՐԳԵՅԻ ԱՂԱՍԱՐՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ 18,24ՔՄ ԱՐՏԱՔԻՆ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԱՎՏՈՏՆԱԿԻ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Իջևան քաղաքի Երիտասարդական փողոցի, թիվ 5/79 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 18,24 քմ մակերեսով հողամասի վրա քաղաքացի՝ Սիրակ Սերգեյի Աղասարյանի կողմից ինքնակամ կերպով կառուցված 18,24 քմ արտաքին մակերեսով ավտոտնակի շինությունը, որի ներքին մակերեսը կազմում է 17,05քմ՝ ճանաչվել է օրինական համայնքային սեփականություն /վկայական թիվ 06072020-11-0028/: Անհրաժեշտություն է առաջացել օրինական համայնքային սեփականություն հանդիսացող 18,24 քմ արտաքին մակերեսով ինքնակամ ավտոտնակի շինությունը, իր զբաղեցրած 18,24 քմ մակերես հողամասով վաճառել կառույցն իրականացրած քաղաքացի՝ Սիրակ Սերգեյի Աղասարյանին: Ավտոտնակի շինության զբաղեցրած 18,24 քմ մակերեսով հողամասը և ինքնակամ կերպով կառուցված 18,24քմ արտաքին մակերեսով ավտոտնակի շինությունը չեն խոչնդոտում այլ հողատարածքների նպատակային կամ գործառնական նշանակությանը, չեն դասվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի՜՜ 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները, չեն առաջացնում սերվիտուտ:

Հաշվի առնելով վերոնշյալը և քաղաքաշինական խորհրդի դրական եզրակացությունը և ղեկավարվելով ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 4-րդ հոդվածի, թիվ 33.1 կետի բ/ ենթակետի, թիվ 33.2 կետի և թիվ 35 կետի բ/ ենթակետի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետի պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1.Վաճառել կառույցն իրականացրած քաղաքացի՝ Սիրակ Սերգեյի Աղասարյանին գնման նախապատվության իրավունքով /ուղղակի վաճառք/, Իջևան քաղաքի,  Երիտասարդական փողոցի, թիվ 5/79 հասցեում գտնվող 18,24քմ  մակերեսով  հողամասը՝  1քմ   1914 ՀՀ  դրամ  կադաստրային  արժեքով 34912 /երեսունչորս հազար ինը հարյուր տասներկու/  ՀՀ  դրամ  ընդհանուր  արժեքով, իսկ  18,24քմ արտաքին մակերեսով ավտոտնակի շինությունը՝  1քմ  1700 ՀՀ  դրամ  կադաստրային  արժեքով՝ 31008 /երեսունմեկ  հազար ութ/  ՀՀ  դրամ  ընդհանուր  արժեքով:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                             Հ. ՂԱԼՈՒՄՅԱՆ

 


09 ՀՈՒԼԻՍԻ 2020 թ.

Ք. ԻՋԵՎԱՆ