Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
գիծ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևանի համայնք
ՀՀ, Տավուշի մարզ, ք. Իջևան, 060800094 ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
09 ՀՈՒԼԻՍԻ 2020թվականի N 215

ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ, ԵՐԵՎԱՆՅԱՆ ՓՈՂՈՑԻ, ԹԻՎ 1/14 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՎՈՂ ԽԱՆՈՒԹԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ 107,0ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻՆ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ 74,89ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ 

Իջևան համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի՝ Գրիգոր Լիպարիտի Ղուլարյանը սեփականության իրավունքով իրեն պատկանող, Իջևան քաղաքի, Երևանյան փողոցի, թիվ 1/14 հասցեում գտնվող խանութի զբաղեցրած 107,0քմ մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասին /վկայական թիվ 29112016-11-0008/ ընդլայնման նպատակով տարածք հատկացնելու խնդրանքով: Նշված տարածքին կից, նույն գործառնական նշանակության /հասարակական կառուցապատում/ գոյություն ունի 74,89քմ մակերեսով չկառուցապատված հողամաս, որի նկատմամբ գրանցված է Իջևան համայնքի սեփականության իրավունքը /վկայական թիվ 01072020-11-0031/ Իջևան քաղաքի, Երևանյան փողոցի, թիվ 16/2 հասցեով: Իջևան քաղաքի, Երևանյան փողոցի, թիվ 16/2  հասցեում գտնվող 74,89քմ մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը  չի գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի՜՜ 60-րդ հոդվածով սահմանված հողերի շարքում, նախատեսված չէ այլ նպատակային կամ այլ գործառնական նշանակության համար, որպես առանձին միավոր  հնարավոր չէ տրամադրել աճուրդային կարգով:

Հաշվի առնելով վերոնշյալը և ղեկավարվելով ՀՀ  կառավարության ,,Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օգտագործման, կառուցման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին,, 12.04.2001թ. թիվ 286 որոշման 4-րդ գլխի, 20-րդ կետի, գ/ ենթակետի դրույթներով.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

1. Իջևան քաղաքի, Երևանյան փողոցի, թիվ 1/14 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով քաղաքացի՝ Գրիգոր Լիպարիտի Ղուլարյանին պատկանող խանութի զբաղեցրած 107,0քմ մակերեսով հողամասին /վկայական թիվ 29112016-11-0008/ կից՝ Իջևան քաղաքի, Երևանյան փողոցի, թիվ 16/2  հասցեում գտնվող 74,89քմ մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը /վկայական թիվ 01072020-11-0031/, ընդլայնման կարգով տրամադրել քաղաքացի՝ Գրիգոր Լիպարիտի Ղուլարյանին, ողղակի վաճառքով, 1քմ 1914 ՀՀ դրամ կադաստրային արժեքով՝ 143340/մեկ հարյուր քառասուներեք հազար երեք հարյուր քառասուն/ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով:

2.Իջևան  քաղաքի 1/14 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով քաղաքացի՝ Գրիգոր Լիպարիտի Ղուլարյանին պատկանող խանութի զբաղեցրած 107,0քմ մակերեսով հողամասին /վկայական թիվ 29112016-11-0008/ և նրան կից՝ Իջևան քաղաքի, Երևանյան փողոցի, թիվ 16/2  հասցեում գտնվող 74,89քմ մակերեսով ընդլայնված հողամասով խանութին   տալ  հետևյալ  հասցեավորումը՝ Տավուշի  մարզ,  քաղաք  Իջևան, Երևանյան փողոցի, թիվ 1/14

3. Քաղաքացի՝ Գրիգոր Լիպարիտի Ղուլարյանի հետ կնքել հողամասի առուվաճառքի  պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից բխող իրավունքները՝ պետական գրանցման: Մուծման անդորրագիրը սույն որոշման անբաժանելի մասն է:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                             Հ. ՂԱԼՈՒՄՅԱՆ

 


09 ՀՈՒԼԻՍԻ 2020 թ.

Ք. ԻՋԵՎԱՆ