Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
գիծ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևանի համայնք
ՀՀ, Տավուշի մարզ, ք. Իջևան, 060800094 ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 ՀՈՒԼԻՍԻ 2020թվականի N 221

ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՄԵՏԱՂԱԳՈՐԾՆԵՐԻ ՓՈՂՈՑՈՒՄ, ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 06.10.2005Թ. ԹԻՎ 2417-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՓՈԽԱՆՑՎԱԾ 11-001-0267-0001-01 ԾԱԾԿԱԳՐՈՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԱՅԼ ՀՈՂԵՐ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻՑ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ 27,95ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍ ԱՌԱՆՁՆԱՑՆԵԼՈՒ, ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ 

Քաղաքաշինական նպատակներով   Իջևան  քաղաքի Մետաղագործների փողոցում բնակելի կառուցապատման նպատակով առանձնացվել է 27,95քմ մակերեսով հողամաս:  Համաձայն ՀՀ կառավարության 06.10.2005թ. թիվ 2417-Ն որոշման, նշված հողամասը հանդիսանում է Իջևան համայնքին  փոխանցված  բնակավայրերի այլ հողեր գործառնական նշանակության հողամասի մի մաս /ծածկագիր 11-001-0267-0001-01/: Անհրաժեշտություն է առաջացել բնակելի կառուցապատման նպատակով նշված հողամասից առանձնացնել 27,95քմ մակերեսով մաս, փոխել հողամասի գործառնական նշանակությունը  տալ հասցեավորում:

 Հաշվի  առնելով  վերոգրյալը  և  ղեկավարվելով  Հայաստանի  Հանրապետության  կառավարության  2005թ.  դեկտեմբերի  29-ի  թիվ  2387-Ն  որոշման  պահանջներով՝

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ

1.ՀՀ կառավարության 06.10.2005թ. թիվ 2417-Ն որոշմամբ,  Իջևան համայնքին  փոխանցված՝ բնակավայրերի այլ հողեր գործառնական նշանակության հողամասից /ծածկագիր 11-001-0267-0001-01/, Իջևան քաղաքի Մետաղագործների փողոցում, բնակելի կառուցապատման նպատակով առանձնացնել  27,95քմ մակերեսով մաս, համաձայն հաստատված հատակագծի:                           

2.Իջևան քաղաքի Մետաղագործների փողոցում բնակելի կառուցապատման նպատակով առանձնացված  27,95քմ մակերեսով հողամասին /ծածկագիր 11-001-0267-0001-01/   տալ  հետևյալ  հասցեավորումը՝ Տավուշի  մարզ,  քաղաք  Իջևան Մետաղագործների  փողոց, թիվ 13/83:

3. Իջևան  քաղաքի   Մետաղագործների  փողոցի, թիվ 13/83   հասցեում գտնվող 27,95քմ մակերեսով հողամասը հանել  բնակավայրերի այլ հողեր գործառնական նշանակության հողերի շարքից և դասել բնակավայրերի ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության հողերի շարքին /ծածկագիր 11-001-0267-0001-01/:                          

4.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման:

     

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                             Հ. ՂԱԼՈՒՄՅԱՆ

 


13 ՀՈՒԼԻՍԻ 2020 թ.

Ք. ԻՋԵՎԱՆ