Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
գիծ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևանի համայնք
ՀՀ, Տավուշի մարզ, ք. Իջևան, 060800094 ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 ՓԵՏՐՎԱՐԻ 2020թվականի N 56

ԱՐՄԵՆՈՒՀԻ ԱԼԼԱՂՅԱՆԻՆ ՈՐՊԵՍ ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ ԵՐԵԽԱ ՍԿԶԲՆԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

«ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի ծրագրային քաղաքականության իրականացման «Իջևան» մասնաճյուղի տնօրինությունը դիմել է համայնքապետարան՝ առաջարկելով մասնաճյուղի սան Արմենուհի Տիգրանի Ալլաղյանին /ծնված 27.04.1998թ./ վերցնել սկզբնական հաշվառման՝ որպես առանց ծնողական խնամքի մնացած երեխա:

Հիմք ընդունելով, որ Արմենուհի Ալլաղյանի ծնողները Տիգրան Ալլաղյանը և Նվարդ Սարդարյանը ամուսնալուծվել են և երեխայի բնակության վայր համարվել է նրա հոր՝ Տիգրան Ալլաղյանի բնակության վայրը, ով խուսափում է երեխայի խնամքից ու դաստիարակությունից, ղեկավարվելով ՀՀ «Ընտանեկան օրեսգրքի» 110-րդ հոդվածով, ՀՀ կառավարության «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց կենտրոնացված հաշվառման կարգը հաստատելու և ՀՀ կառավարության 2003թ. հուլիսի 23-ի թիվ 917-Ն որոշման ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 962-Ն որոշմամբ.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

Իջևան քաղաքի, Ս.Օհանյան փողոցի, 1-ին նրբանցքի, տուն թիվ 24 հասցեում հաշվառված Արմենուհի Տիգրանի Ալլաղյանին որպես առանց ծնողական խնամքի մնացած երեխա վերցնել հաշվառման:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                             Հ. ՂԱԼՈՒՄՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Իջևան