Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2019թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 24
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
 
Որոշում N 88
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, (0263)42138, ijevancity@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 փետրվարի 2019 թվականի N 88

ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՓՈՂՈՑՈՒՄ ԳՏՆՎՈՂ 20,0ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻն ՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ԵՎ ՆՐԱ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՕՏԱՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Իջևան համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի՝ Գոհար Փարսադանյանը, վարձակալության իրավունքով իրեն հատկացված, Իջևան քաղաքի Անկախության փողոցում գտնվող 20,0քմ մակերեսով հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասին /վկայական թիվ 0091062/ հասցեավորում տալու և նրա նկատմամբ իր վարձակալության իրավունքը օտարելուն համաձայնություն տալու խնդրանքով:

Հաշվի առնելով վերոնշյալը և ղեկավարվելով ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման, ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 48-րդ հոդվածի պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1.Իջևան քաղաքի Անկախության փողոցում գտնվող և Գոհար Փարսադանյանին պատկանող 20,0քմ մակերես հասարակական կառուցապատման հողամաս անշարժ գույքին /վկայական թիվ 0091062/ տալ հետևյալ հասցեավորումը՝ Տավուշի մարզ, քաղաք Իջևան, Անկախության փողոց, թիվ 1/63:

2.Տալ համաձայնություն՝ Իջևան քաղաքի Անկախության փողոց, թիվ 1/63 հասցեում գտնվող 20,0քմ մակերես հասարակական կառուցապատման հողամաս անշարժ գույքի /վկայական թիվ 0091062/ նկատմամբ՝ Գոհար Փարսադանյանի վարձակալության իրավունքը օտարելուն:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐԴԱՆ ՂԱԼՈՒՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner