Այսօր: Չորեքշաբթի, 18 Սեպտեմբերի 2019թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 101
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
 
Որոշում N 496
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, (0263)42138, ijevancity@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 սեպտեմբերի 2019 թվականի N 496

ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԲԼԲՈՒԼՅԱՆ ՓՈՂՈՑՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՏՆԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՓԱՍՏԱՑԻ ՏԻՐԱՊԵՏՎՈՂ 180,62ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ, ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի՝ Վարդան Ղարիբի Ղազարյանը՝ ծնված 28.02.1968թ., որ համաձայն պատգամավորների Իջևանի քաղաքային խորհրդի գործկոմի 1996թ. նոյեմբերի 5-ի կայացած նիստի թիվ 13 արձանագրության, Իջևան քաղաքի, Բլբուլյան փողոցում ձեռք ՝ բերել առանձնատան կիսավարտ հիմքեր: Չափագրությունից պարզվելէ, որ շինության արտաքին մակերեսը կազմում է, 180,62քմ, որի զբաղեցրած հողամասի փաստացի մակերեսը կազմում է 180,62քմ, ուստի դիմել է, որ մինչև 2001թ. մայիսի 15-ը տնատիրության կողմից տիրապետվող և ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին՝՝ ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա, փաստացի իր տիրապետման տակ գտնվող 180,62քմ մակերեսով կառուցապատված, սահմանազատված հողամասի և քաղաքաշինական փաստաթղթերը չպահպանված 1997թ. կառուցված 159,42քմ արտաքին մակերեսներով բնակելի տան 1-ին հարկի, 21,2քմ ընդհանուր արտաքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկի բաց պատշգամբների իրավական կարգավիճակի որոշման և հասցեավորում տալու խնդրանքով /ծածկագիր 11-001-0111-0028/:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համայնքային սեփականություն հանդիսացող 180,62քմ մակերեսով կառուցապատված, սահմանազատված հողամասը, 159,42քմ արտաքին մակերեսներով բնակելի տան 1-ին հարկը, 21,2քմ ընդհանուր արտաքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկի բաց պատշգամբները կառուցված չեն և չեն գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի՝՝60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ և ղեկավարվելով ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին՝՝ ՀՀ օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների, ՀՀ կառավարության 13.11.2008թ. թիվ 1328-Ն և 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշումների պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.Վերականգնել Վարդան Ղարիբի Ղազարյանի սեփականության իրավունքը Իջևան քաղաքի Բլբուլյան փողոցում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 180,62քմ մակերեսով կառուցապատված, սահմանազատված հողամասի և քաղաքաշինական փաստաթղթերը չպահպանված 1997թ. կառուցված 159,42քմ արտաքին մակերեսներով բնակելի տան 1-ին հարկի, 21,2քմ ընդհանուր արտաքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկի բաց պատշգամբների նկատմամբ /ծածկագիր 11-001-0111-0028/:

2. Իջևան քաղաքի Բլբուլյան փողոցում գտնվող և Վարդան Ղարիբի Ղազարյանին պատկանող 180,62քմ մակերես հողամասով բնակելի տանը տալ հետևյալ հասցեավորումը. Տավուշի մարզ, քաղաք Իջևան, Բլբուլյան փողոց, թիվ 96/74:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱՅԿ ՂԱԼՈՒՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner