Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2019թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 56
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
 
Որոշում N 93
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, (0263)42138, ijevancity@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 փետրվարի 2019 թվականի N 93

ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՊՌՈՇՅԱՆ ՓՈՂՈՑԻ, ԹԻՎ 45 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՏՆԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ 217,7ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ, ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԿԻՑ ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

Համայնքի ղեկավարին է դիմել Իջևան քաղաքի Պռոշյան փողոցի, թիվ 45 հասցեում գտնվող բնակելի տան սեփականատեր՝ Վլադիմիր Երվանդի Մարգարյանը՝ ծնված 01.10.1935թ., որ ըստ 21.06.1985թ. տրված անհատական բնակելի տան տեխնիկական անձնագրի, բնակելի տան կառուցման և սպասարկման նպատակով իրենց հատկացված հողամասի օրինական մակերեսը կազմում է 800,0քմ մակերեսով հողամաս: Չափագրումից պարզվել է, որ վերոնշյալ հողամասի փաստացի մակերեսը կազմում է 1017,7քմ, ուստի դիմել է մինչև 2001թ. մայիսի 15-ը տնատիրության կողմից տիրապետվող և ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին՝՝ ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա, իր տիրապետման տակ գտնվող, օրինական 800,0քմ մակերեսով հողամասին կից, ավել օգտագործվող, սահմանազատված 217,7քմ մակերեսով չկառուցապատված հողամասի և քաղաքաշինական փաստաթղթերը չպահպանված 1960թ. կառուցված 5,14քմ արտաքին մակերեսով նկուղային հարկի մարագի, 1970թ. կառուցված 23,03քմ արտաքին մակերեսներով բնակելի տան նկուղային հարկի բաց պատշգամբի, 1988թ. կառուցված 38,52քմ արտաքին մակերեսով բնակելի տան նկուղային հարկի մառանի, 16,27քմ արտաքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկի բաց պատշգամբի, 45,25քմ արտաքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկի հարթակի, 2,75քմ արտաքին մակերեսով աստիճանների, 1990թ. կառուցված 3,24քմ արտաքին մակերեսով ծածկի, 3,6քմ արտաքին մակերեսով հավանոցի, 35,75քմ արտաքին մակերեսով ավտոտնակի, 4,3քմ արտաքին մակերեսով հանդերձարանի, 5,49քմ արտաքին մակերեսով բաղնիքի, 2,87քմ արտաքին մակերեսով զուգարանի, 6,23քմ արտաքին մակերեսով շվաքարանի, 1992թ. կառուցված 7,5քմ արտաքին մակերեսով անասնագոմի իրավական կարգավիճակի որոշման խնդրանքով /ծածկագիր 11-001-0081-0010/:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համայնքային սեփականություն հանդիսացող 217,7քմ մակերեսով չկառուցապատված, սահմանազատված հողամասը, 5,14քմ արտաքին մակերեսով նկուղային հարկի մարագը, 23,03քմ արտաքին մակերեսներով բնակելի տան նկուղային հարկի բաց պատշգամբը, 38,52քմ արտաքին մակերեսով բնակելի տան նկուղային հարկի մառանը, 16,27քմ արտաքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկի բաց պատշգամբը, 45,25քմ արտաքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկի հարթակը, 2,75քմ արտաքին մակերեսով աստիճանները, 3,24քմ արտաքին մակերեսով ծածկը, 3,6քմ արտաքին մակերեսով հավանոցը, 35,75քմ արտաքին մակերեսով ավտոտնակը, 4,3քմ արտաքին մակերեսով հանդերձարանը, 5,49քմ արտաքին մակերեսով բաղնիքը, 2,87քմ արտաքին մակերեսով զուգարանը, 6,23քմ արտաքին մակերեսով շվաքարանը, 7,5քմ արտաքին մակերեսով անասնագոմը կառուցված չեն և չեն գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի՝՝60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ և ղեկավարվելով ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին՝՝ ՀՀ օրենքի 1-ին, 2-րդ հոդվածների պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.Վերականգնել Վլադիմիր Երվանդի Մարգարյանի սեփականության իրավունքը Իջևան քաղաքի Պռոշյան փողոցի, թիվ45 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 217,7քմ մակերեսով չկառուցապատված, սահմանազատված հողամասի, 5,14քմ արտաքին մակերեսով նկուղային հարկի մարագի, 23,03քմ արտաքին մակերեսներով բնակելի տան նկուղային հարկի բաց պատշգամբի, 38,52քմ արտաքին մակերեսով բնակելի տան նկուղային հարկի մառանի, 16,27քմ արտաքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկի բաց պատշգամբի, 45,25քմ արտաքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկի հարթակի, 2,75քմ արտաքին մակերեսով աստիճանների, 3,24քմ արտաքին մակերեսով ծածկի, 3,6քմ արտաքին մակերեսով հավանոցի, 35,75քմ արտաքին մակերեսով ավտոտնակի, 4,3քմ արտաքին մակերեսով հանդերձարանի, 5,49քմ արտաքին մակերեսով բաղնիքի, 2,87քմ արտաքին մակերեսով զուգարանի, 6,23քմ արտաքին մակերեսով շվաքարանի, 7,5քմ արտաքին մակերեսով անասնագոմի նկատմամբ /ծածկագիր 11-001-0081-0010/:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐԴԱՆ ՂԱԼՈՒՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner