Այսօր: Ուրբաթ, 22 Փետրվարի 2019թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 104
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
 
Որոշում N 94
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, (0263)42138, ijevancity@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 փետրվարի 2019 թվականի N 94

ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՓՈՂՈՑՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՏՆԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ 300,0ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ, ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՇԻՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի՝ Կարեն Վանեսի Անտոնյանը՝ ծնված 10.10.1974թ., որ 21.07.1993թ. Իջևանի քաղխորհրդի գործկոմի նիստի թիվ 07 արձանագրության հիման վրա, Իջևան քաղաքի վարչական սահմաններում, անհատական բնակարանաշինության նպատակով իրեն հատկացվել է 400,0քմ մակերեսով հողամաս: Չափագրումից պարզվել է, որ վերոնշյալ հողամասը գտնվում է Իջևան քաղաքի Երևանյան փողոցում, որ համաձայն ՀՀ կառավարության 29.11.2006թ. թիվ 1720-Ն որոշման հանդիսանում է բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի մի մաս, որի փաստացի մակերեսը կազմում է 700,0քմ, ուստի դիմել է, որ մինչև 2001թ. մայիսի 15-ը տնատիրության կողմից տիրապետվող և ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին,, ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա և փաստացի իր տիրապետման տակ գտնվող օրինական 400,0քմ մակերեսով հողամասին կից, ավել օգտագործվող, համայնքային սեփականություն հանդիսացող, սահմանազատված 300,0քմ մակերեսով, չկառուցապատված հողամասի իրավական կարգավիճակի որոշման և հասցեավորում տալու խնդրանքով /ծածկագիր 11-001-0229-0003/:

Հաշվի առնելով վերոնշյալը և այն հանգամանքը, որ համայնքային սեփականություն հանդիսացող, սահմանազատված 300,0քմ մակերեսով, չկառուցապատված հողամասը չի գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ և ղեկավարվելով ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին,, ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի և ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.Վերականգնել Կարեն Վանեսի Անտոնյանի սեփականության իրավունքը Իջևան քաղաքի Երևանյան փողոցում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 300,0քմ մակերեսով, սահմանազատված, չկառուցապատված հողամասի նկատմամբ /ծածկագիր 11-001-0229-0003/:

2. Իջևան քաղաքի Երևանյան փողոցում գտնվող՝ Կարեն Վանեսի Անտոնյանին պատկանող 700,0քմ մակերես հողամասին տալ հետևյալ հասցեավորումը՝ Տավուշի մարզ, քաղաք Իջևան, Երևանյան փողոց, 4-րդ նրբանցք, թիվ 74/3:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐԴԱՆ ՂԱԼՈՒՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

Կարծիքներ


 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ v2.02
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner