Այսօր: Երկուշաբթի, 9 Դեկտեմբերի 2019թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 109
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
 
Որոշում N 436
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, (0263)42138, ijevancity@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

09 օգոստոսի 2019 թվականի N 436

ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱԲՈՎՅԱՆ ՓՈՂՈՑԻ, ԹԻՎ 50 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 72,0ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Իջևան համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի՝ Արազ Ստեփանի Մելիքսեթյանը, որ 14.04.2008թ.-ին հիմք ընդունելով 05.12.2007թ. կնքված հողամասի առուվաճառքի թիվ 3651 և 10.03.2006թ. հողամասի վարձակալության թիվ 593 պայմանագրերը, Իջևան քաղաք, Աբովյան փողոց, թիվ 50 հասցեավորմամբ կատարվել է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում և տրվել է թիվ 2555501 վկայականը, ըստ որի անշարժ գույքը բաղկացած է 30,0քմ մակերեսով ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող և 72,0քմ մակերեսով վարձակալության իրավունքով հատկացված հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասերից: Հողամասերը պատկանում են իրեն: 05.12.2007թ. կնքված հողամասի առուվաճառքի թիվ 3651 պայմանագրի նոտարական վավերացման ընթացքում, առաջնորդվելով ՀՀ ,,Քաղաքացիական օրենսգրքի,, թիվ 201 հոդվածի դրույթներով 30,0քմ մակերեսով հողամասի նկատմամբ ձևակերպվել է ընդհանուր համատեղ սեփականության իրավունք իր և իր կնոջ՝ Գոհար Սերոժի Փարսադանյանի անուններով, իսկ 72,0քմ մակերեսով հողամասի նկատմամբ միայն իր անունով, որի պատճառով շինարարության վերաբերյալ փաստաթղթերում առաջացել է անհամապատասխանություն: Նշում ենք, որ շինարարական աշխատանքների ավարտի արդյունքում միավորված հողամասերի վրա կառուցվել է մեկ ամբողջական շինություն, որի համատեղ սեփականության մասնակից է համարվում քաղաքացի՝ Արազ Ստեփանի Մելիքսեթյանի կինը՝ Գոհար Սերոժի Փարսադանյանը, ուստի հաշվի առնելով վերագրյալը, խնդրում եմ 10.03.2006թ. հողամասի վարձակալության թիվ 593 պայմանագրի մեջ իր կնոջը՝ Գոհար Սերոժի Փարսադանյանին վարձակալ ճանաչելու խնդրանքով:

Հիմք ընդունելով քաղաքացու խնդրանքը.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1.Տալ համաձայնություն՝ Իջևան քաղաքի Աբովյան փողոցի, թիվ 50 հասցեում գտնվող 72,0քմ մակերեսով հասարակական կառուցապատման կառուցապատման հողամասի նկատմամբ՝ քաղաքացի՝ Արազ Ստեփանի Մելիքսեթյանին և իր կնոջը՝ Գոհար Սերոժի Փարսադանյանին վարձակալներ ճանաչելուն:

2. Իջևան քաղաքի Աբովյան փողոցի, թիվ 50 հասցեում գտնվող 72,0քմ մակերեսով հասարակական կառուցապատման կառուցապատման հողամասի նկատմամբ կնքել վարձակալության իրավունքի պայմանագիր Իջևան համայնքի և քաղաքացիներ՝ Արազ Ստեփանի Մելիքսեթյանի և Գոհար Սերոժի Փարսադանյանի միջև, պահպանելով 10.03.2006թ. հողամասի վարձակալության թիվ 593 պայմանագրով սահմանված իրավունքներ, պարտավորությունները ու պայմանները:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐԴԱՆ ՂԱԼՈՒՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner