Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2019թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 90
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
 
Որոշում N 92
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, (0263)42138, ijevancity@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 փետրվարի 2019 թվականի N 92

ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՓՈՂՈՑԻ, ԹԻՎ 7ա ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 105,2քմ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔԻՆ ՎԵՐԱՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ ԵՎ ՏԱՐԱԾՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Իջևան համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի՝ Դավիթ Աղբալյանը, վարձակալության իրավունքով իրենց հատկացված, Իջևան քաղաքի Երևանյան փողոցի, թիվ 7ա հասցեում գտնվող 105,2քմ մակերեսով ոչ բնակելի տարածքին վերահասցեավորում տալու և տարածքի նկատմամբ իր վարձակալության իրավունքը /ոչ բնակելի տարածքի վարձակալության պայմանագիր՝ սեղանամատյան թիվ 1284, կնքված՝ 05.11.2003թ., վկայական թիվ 000697/ երկարացնելու խնդրանքով:

Հաշվի առնելով վերոնշյալը և ղեկավարվելով ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման, ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 48-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի թիվ 264 հոդվածի դրույթներով.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1.Իջևան քաղաքի Երևանյան փողոցի, թիվ 7ա հասցեում գտնվող և Դավիթ Աղբալյանին պատկանող 105,2քմ մակերեսով ոչ բնակելի տարածքին /վկայական թիվ 000697/ տալ հետևյալ հասցեավորումը՝ Տավուշի մարզ, քաղաք Իջևան, Երևանյան փողոց, թիվ 7/2:

2.Տալ համաձայնություն՝ Իջևան քաղաքի Երևանյան փողոցի, թիվ 7/2 հասցեում գտնվող 105,2քմ մակերեսով ոչ բնակելի տարածքի նկատմամբ՝ քաղաքացի՝ Դավիթ Աղբալյանի վարձակալության իրավունքը 05.11.2003թ. կնքված և սեղանամատյան թիվ 1284 գրանցված ոչ բնակելի տարածքի վարձակալության պայմանագրով սահմանված պայմաններով մինչև՝ 2033թ. երկարացնելուն:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐԴԱՆ ՂԱԼՈՒՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner