Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2019թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 72
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
 
Որոշում N 86
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, (0263)42138, ijevancity@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 փետրվարի 2019 թվականի N 86

ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՄԵՀՐԱԲՅԱՆ ՓՈՂՈՑԻ, ԹԻՎ 4 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՏՆԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ 298,8ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ, ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԿԻՑ ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

Համայնքի ղեկավարին է դիմել Իջևան քաղաքի Մեհրաբյան փողոցի, թիվ 4 հասցեում գտնվող բնակելի տան սեփականատեր՝ Վլադիմիր Ֆեոդորի Խեչյանը՝ ծնված 11.07.1952թ., որ ըստ 10.02.1987թ. տրված անհատական բնակելի տան տեխնիկական անձնագրի, բնակելի տան կառուցման և սպասարկման նպատակով իրենց հատկացված հողամասի օրինական մակերեսը կազմում է 430,0քմ մակերեսով հողամաս: Չափագրումից պարզվել է, որ վերոնշյալ հողամասի փաստացի մակերեսը կազմում է 728,8քմ, ուստի դիմել է որ մինչև 2001թ. մայիսի 15-ը տնատիրության կողմից տիրապետվող և ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին՝՝ ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա, իր տիրապետման տակ գտնվող, օրինական 430,0քմ մակերեսով հողամասին կից, ավել օգտագործվող, սահմանազատված 298,8քմ մակերեսով չկառուցապատված հողամասի և քաղաքաշինական փաստաթղթերը չպահպանված 1989թ. կառուցված 51,48քմ արտաքին մակերեսներով բնակելի տան նկուղային հարկի, 4,6քմ արտաքին մակերեսով բնակելի տան նկուղային հարկի բաց պատշգամբի, 59,36քմ արտաքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկի մասի, 14,3քմ արտաքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկի բաց պատշգամբի իրավական կարգավիճակի որոշման խնդրանքով /ծածկագիր 11-001-0165-0010/:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համայնքային սեփականություն հանդիսացող 298,8քմ մակերեսով չկառուցապատված, սահմանազատված հողամասը, 51,48քմ արտաքին մակերեսներով բնակելի տան նկուղային հարկը, 4,6քմ արտաքին մակերեսով բնակելի տան նկուղային հարկի բաց պատշգամբը, 59,36քմ արտաքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկի մասը, 14,3քմ արտաքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկի բաց պատշգամբը կառուցված չեն և չեն գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի՝՝60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ և ղեկավարվելով ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին՝՝ ՀՀ օրենքի 1-ին, 2-րդ հոդվածների պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.Վերականգնել Վլադիմիր Ֆեոդորի Խեչյանի սեփականության իրավունքը Իջևան քաղաքի Մեհրաբյան փողոցի, թիվ 4 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 298,8քմ մակերեսով չկառուցապատված, սահմանազատված հողամասի, 51,48քմ արտաքին մակերեսներով բնակելի տան նկուղային հարկի, 4,6քմ արտաքին մակերեսով բնակելի տան նկուղային հարկի բաց պատշգամբի, 59,36քմ արտաքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկի մասի, 14,3քմ արտաքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկի բաց պատշգամբի նկատմամբ /ծածկագիր 11-001-0165-0010/:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐԴԱՆ ՂԱԼՈՒՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner