Այսօր: Չորեքշաբթի, 21 Օգոստոսի 2019թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 16
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
 
Որոշում N 437
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, (0263)42138, ijevancity@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

09 օգոստոսի 2019 թվականի N 437

ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ, ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 06.10.2005Թ. ԹԻՎ 2417-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՓՈԽԱՆՑՎԱԾ 11-001-0267-0001-01 ԾԱԾԿԱԳՐՈՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԱՅԼ ՀՈՂԵՐ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻՑ՝ 257,9ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Իջևան քաղաքի Մետաղագործների փողոցում, որպես խաղահրապարակ օգտագործելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել առանձնացնել 257,9քմ մակերեսով հողամաս, որպես ընդհանուր օգտագործման տարածք /խաղահրապարակ/: Համաձայն ՀՀ կառավարության 06.10.2005թ. թիվ 2417-Ն որոշման, նշված հողամասը հանդիսանում է Իջևան համայնքին փոխանցված բնակավայրերի այլ հողեր գործառնական նշանակության հողամասի մի մաս /ծածկագիր 11-001-0267-0001-01/: Անհրաժեշտություն է առաջացել փոխել 257,9քմ մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը:

Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշման պահանջներով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.Իջևան քաղաքի Մետաղագործների փողոցում, որպես խաղահրապարակ օգտագործելու նպատակով համայնքային սեփականություն հանդիսացող, 11-001-0267-0001-01 ծածկագրով հողամասից 257,9քմ մակերեսով մասը, հաստատված բեկման կետերի կոորդինատներով հատակագծի համապատասխան, հանել բնակավայրերի այլ հողեր գործառնական նշանակության հողերի շարքից և դասել բնակավայրերի ընդհանուր օգտագործման /խաղահրապարակ/ գործառնական նշանակության հողերի շարքին:

2.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման:

3.Պետական գրանցում ստանալուց հետո 257,9քմ մակերեսով հողամասի նկատմամբ կատարված փոփոխությունը ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքի հողային հաշվեկշռում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐԴԱՆ ՂԱԼՈՒՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner