Համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի՝ Մերի Ֆրոնտիկի Էլլարյանը՝ ծնված 15.01.1974թ., որ ըստ 25.01.1996թ. Իջևանի քաղաքային խորհրդի կայացած նիստի թիվ 1 արձանագրության, Իջևան քաղաքի Ս. Օհանյան փողոցում, սեփականության իրավունքով իրեն պատկանող հողամասի օրինական մակերեսը կազմում է 500,0քմ: Չափագրումից պարզվել է, որ վերոնշյալ հողամասի փաստացի մակերեսը կազմում է 800,0քմ, ուստի դիմել է, որ մինչև 2001թ. մայիսի 15-ը տնատիրության կողմից տիրապետվող և ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին,, ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա և փաստացի իր տիրապետման տակ գտնվող օրինական 500,0քմ մակերեսով հողամասին կից, ավել օգտագործվող, համայնքային սեփականություն հանդիսացող, սահմանազատված 300,0քմ մակերեսով, չկառուցապատված հողամասի իրավական կարգավիճակի որոշման և հասցեավորում տալու խնդրանքով /ծածկագիր 11-001-0102-0004, 11-001-0102-0006 և 11-001-0102-0041/: Հողամասից 11-001-0102-0004 ծածկագրով 156,5քմ մակերեսով մասը հանդիսանում է համայնքին փոխանցված բնակավայրերի այլ հողեր գործառնական նշանակության հող:
Հաշվի առնելով վերոնշյալը և այն հանգամանքը, որ համայնքային սեփականություն հանդիսացող, սահմանազատված 300,0քմ մակերեսով, չկառուցապատված հողամասը չի գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ և ղեկավարվելով ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին,, ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի և ՀՀ կառավարության 29.12.2011թ. թիվ 1920-Ն և 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Վերականգնել Մերի Ֆրոնտիկի Էլլարյանի սեփականության իրավունքը Իջևան քաղաքի Ս. Օհանյան փողոցում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 300,0քմ մակերեսով, սահմանազատված, չկառուցապատված հողամասի նկատմամբ /ծածկագիր 11-001-0097-0001/:
2. Իջևան քաղաքի, Ս. Օհանյան փողոցում գտվող, քաղաքացի՝ Մերի Ֆրոնտիկի Էլլարյանին պատկանող օրինական 800,0քմ մակերեսով հողամասից 11-001-0102-0004 ծածկագրով 156,5քմ մակերեսով մասը դասել բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողերի շարքին:
3. Իջևան քաղաքի Ս. Օհանյան փողոցում գտնվող՝ Մերի Ֆրոնտիկի Էլլարյանին պատկանող 800,0քմ մակերեսով հողամասին տալ հետևյալ հասցեավորումը՝ Տավուշի մարզ, քաղաք Իջևան, Ս. Օհանյան փողոց, թիվ 2/5: