Այսօր: Կիրակի, 26 Սեպտեմբերի 2021թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 13
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 54
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 54


Զեկ. ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ

ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համայնքի ավագանին նշում է, որ անհրաժեշտություն է առաջացել Իջևան համայնքի ,,Ժանետ Մարդիգյանի անվան մանկապարտեզ,, , ,,Իջևան քաղաքի թիվ 8 մանկապարտեզ,,  և ,,Ամալյա Կարապետյանի անվան նախակրթարան նախադպրոցական ուսումնական հաստատություն,, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրությունները  խմբագրել՝ համաձայն ՀՀ կառավարության 08․04․2021թ ,,Նախադպրոցական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին,, թիվ 515-Ն որոշման։  

Հաշվի առնելով վերոհիշյալը և ղեկավարվելով    ՀՀ ,,Տեղական ինքնակառավարման մասին,, օրենքի 18-րդ հոդվածի, 28-րդ կետով․

Իջևան համայնքի ավագանին որոշում է 

1․Հաստատել ,,Ժանետ Մարդիգյանի անվան մանկապարտեզ,,  համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը՝ նոր խմբագրությամբ։ 
2․Հաստատել ,,Իջևան քաղաքի թիվ 8 մանկապարտեզ,,   համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը՝ նոր խմբագրությամբ։ 
3․
Հաստատել ,,Ամալյա Կարապետյանի անվան նախակրթարան նախադպրոցական ուսումնական հաստատություն,,  համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը՝ նոր խմբագրությամբ։ 
4․Դիմել Հայաստանի Հանրապետության  Արդարադատության նախարարության  պետական ռեգիստրի գործակալություն՝  նոր խմբագրությամբ կանոնադրությունները  գրանցելու խնդրանքով։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
(0263)42138
ijevancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner