Այսօր: Չորեքշաբթի, 30 Սեպտեմբերի 2020թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 27
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 23
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, (0263)42138, ijevancity@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 հունիսի 2020 թվականի N 23

ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՓՈՂՈՑԻ N14 ԵՎ N14/8 ՀԱՍՑԵՆԵՐԻ ՀՈՂԱՄԱՍԵՐՈՒՄ ,,ՎԱՐՉԱԿԱՆ ՇԵՆՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՆՊԱՏԱԿԻ ՓՈՓՈԽՄԱՆ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ,, ԴԻՄՈՒՄԸ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

26.05.2020թ Իջևան համայնքի ղեկավարի պաշտոնակատարին  է դիմել Իջևան քաղաքի Անկախության փողոցի N14 և N14/8 հասցեների սեփականատեր Յուրի Աֆրիկյանը, իրեն պատկանող հողամասերում <<Հասարարակական նշանակության համալիրի>> նախագծման նպատակով նոր նախագծման թույլտվություն /ճարտարապետահատակագծային առաջադրանք/ տալու մասին հայտով, նույն հասցեներում <<Վարչական շենքի օգտագործման նպատակի փոփոխման և անավարտ շինությունը որպես հասարարակական նշանակության կոմպլեքսի վերակառուցման>> և <<Հասարարակական նշանակության կոմպլեքսի կցակառույցի կառուցման>> նպատակներով Իջևան համայնքի կողմից 25.10.2018թ տրամադրված N32 և 05.06.2019թ տրամադրված N14 նախագծման թույլտվություններով սահմանված ժամկետներում նախագծային փաստաթղթերի ներկայացնելու անհնարինության պատճառաբանությամբ: Ներկայացնել է նոր էսքիզային նախագիծ,  փոփոխվել են <<հասարարակական նշանակության համալիրի>> նախատեսվող հարաչափերը, համաձայն որոնց նախատեսվում է ամբողջովին քանդել Անկախության փողոցի N14 հասցեում գոյություն ունեցող կիսակառույց բարձրահարկ մասնաշենքը, կառուցել նոր հատակագծային չափերով 12 հարկանի /առավելագույն բարձրությունը 49.8մ՝ տարածքի նիշից/ մասնաշենք, երեք հարկանի մասնաշենքին ավելացվում է ևս երկու հարկ և կառուցվում է նկուղային հարկով և օգտագործվող տանիքով ու նկուղով մեկ հարկանի կցակառույց: Կառուցապատողի կողմից ներկայացվել է գոյություն ունեցող կիսակառույց բարձրահարկ շենքի քանդման նախագիծ /քանդման աշխատանքների 5 ամիս տևողությամբ/ և քանդման դիմում: Առաջարկվել է 7 հարկանի կիսակառույց բարձրահարկ շենքի քանդման թույլտվությունը տրամադրել <<Հասարարակական նշանակության համալիրի>> նախագծման թույլտվության /ճարտարապետահատակագծային առաջադրանքի/ հետ միաժամանակ մինչև շինարարության թույլտվության տրամադրումը: Դիմումով նշվել է նաև երկու միավոր հողակտոր տրամադրելու առաջարկ, մեկը՝ շինարարության ընթացքում օգտագործելու ու հետագայում  որպես կայանատեղի և կանաչ գոտի օգտագործելու, մյուսից՝ հակահրդեհային մուտք կազմակերպելու նպատակով: Սեփականատիրոջ կողմից 2018թ ներկայացված Իջևան քաղաքի Անկախության փողոցի N14 հասցեի <<Վարչական շենքի տեխնիկական վիճակի և հնարավորության վերաբերյալ>> եզրակացությունով անավարտ մասնաշենքերի հիմնակմախքների տարրեը հիմնականում գնահատվել են բավարար ու վերակառուցումը հնարավոր, և սեփականատիրոջ կողմից ներկայացված էսքիզային առաջարկի հիման վրա տրվել է Իջևան քաղաքի Անկախության փողոցի N14 և N14/8 հասցենում Հասարարակական նշանակության կոմպլեքսի և կցակառույցի նախագծման նպատակով 25.10.2018թ և 05.06.2019թ նախագծման թույլտվություններ՝ 18 ամիս ժամկետով: Հաշվի առնելուվ օբյեկտի ռիսկայնության ասիճանը (IV կատեգորիա) որոնք նախապես համաձայնեցվել են ՀՀ  Քաղաքաշինության կոմիտեի հետ: Քանի նոր ներկայացված էսքիզային փաստաթղթերով փոփոխվել են նախատեսվող օբյեկտի հարաչափերը և նոր նախատեսվող <<Հասարարակական նշանակության համալիրը>> ևս համարվում է ՀՀ կառավարության 19.03.2015թ  N 596-Ն որոշման  N 4 հավելվածով սահմանված կարգով բարձր ռիսկայնության աստիճանի (IV կատեգորիայի) դասակարգում ունեցող հատուկ նշանակության օբյեկտ, հետևաբար նոր նախագծման թույլտվությունը ևս ենթակա է համաձայնեցման ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի հետ, իսկ նախագծային փաստաթղթերը՝ պետական  համալիր փորձաքննության: Ըստ ՀՀ կառավարության 19.03.2015թ  N 596-Ն որոշման N 1 հավելվածի. 116-րդ կետով սահմանված է, որ  եթե նոր կառուցվող օբյեկտների շինարարությունը հնարավոր չէ՝ առանց տվյալ կառուցապատվող հողամասում գտնվող շենքի (շենքերի) և կամ շինության (շինությունների) քանդման, ապա նոր կառուցվող օբյեկտների համար տրված շինարարության թույլտվությունը՝ համապատասխան նշումով, նաև քանդման (կամ ապամոնտաժման) թույլտվություն է, ընդ որում, քանդումը կամ ապամոնտաժումն իրականացվում են սահմանված կարգով համաձայնեցված նախագծային փաստաթղթերով ամրագրված հաջորդականությամբ և կարգով: Սույն կետով նախատեսված դեպքերում շինարարության թույլտվության և քանդման թույլտվության համար օրենքով սահմանված տուրքերը վճարվում են միաժամանակ: 58-րդ կետով սահմանված է, որ. այն դեպքերում, երբ կառուցապատվող հողամասի ինժեներական հետազննումները (ճարտարագիտական ուսումնասիրությունները) անհնարին են՝ առանց քանդման աշխատանքների իրականացման, հայտին կցվում է նաև քանդման (կամ ապամոնտաժման) թույլտվություն ստանալու մասին դիմումը` սույն կարգի 119-րդ և 121-րդ կետերով սահմանված պահանջների ապահովմամբ: Քանդման թույլտվությունը տրվում է առաջադրանքի հետ միաժամանակ, ընդ որում, օբյեկտը փաստացի քանդվում է նշված թույլտվությամբ սահմանված հաջորդականությամբ և կարգով` օրենքով սահմանված տեղական տուրքը կառուցապատողի կողմից վճարվելուց հետո: 121-րդ կետով սահմանված է, որ քանդման (ապամոնտաժման) թույլտվությունների տրամադրման ընթացակարգն իրականացվում է՝ քանդման ենթակա օբյեկտի ռիսկայնության աստիճանի (կատեգորիայի) համար սույն կարգով սահմանված պահանջներին համապատասխան: 

Հաշվի  առնելով  վերը  նշվածը  և  այն որ ներկայացված նոր էսքիզային փաստաթղթերով նախատեսվում է Անկախության փողոցի N14 հասցեում գոյություն ունեցող կիսակառույց բարձրահարկ մասնաշենքի քանդման թույլտվության տրամադրում նախագծման թույլտվության /ճարտարապետահատակագծային առաջադրանքի/ հետ միաժամանակ և նոր հողամասերի տրամադրում և ղեկավարվելով <<Տեղական  ինքնակառավարման  մասին>>  ՀՀ  օրենքի  18-րդ  հոդվածի  21-րդ  և 29-րդ  մասերի,  ՀՀ կառավարության 19.03.2015թ  N 596-Ն որոշման պահանջներով

Իջևան համայնքի ավագանին որոշում է.

1. Իջևան քաղաքի Անկախության փողոցի N14 և N14/8 հասցեներում <<Վարչական շենքի օգտագործման նպատակի փոփոխման և անավարտ շինությունը որպես հասարարակական նշանակության համալիրի վերակառուցման և կցակառույցի կառուցման>> շինարարության թույլտվությունը և քանդման թույլտվությունը տրամադրել միաժամանակ:

2. Դիմել ՀՀ քաղաքաշինության կոմիտե նշված հարցով պարզաբանում և խորհրդատվություն ստանալու նպատակով:


Կողմ -12

ԱԹԱԲԵԿՅԱՆ ԹԱԹՈՒԼ

ԱՄԻՐԽԱՆՅԱՆ ԱՐԳԻՇՏԻ

ԴԱՆԻԵԼՅԱՆ ԳՐԻԳՈՐ

ԻՍՐԱՅԵԼՅԱՆ ԱՐԱ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐՏԱԿ

ՀՈՎԱԿԻՄՅԱՆ ԱՐՍԵՆ

ՂԱԶՈՒՄՅԱՆ ՎԱՀԱՆ

ՂԱԼԹԱԽՉՅԱՆ ԱՐՄԱՆ

ՄԱՏԻՆՅԱՆ ԱՐՄԱՆ

ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ՍԱՐՀԱՏՅԱՆ ՍՏԵՓԱՆ

ՎԱՐՇԱՄՅԱՆ ՎԱՀԵ

Դեմ -0

Ձեռնպահ -1

ՀԱՄԶՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐ


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱՅԿ ՂԱԼՈՒՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6

(0263)42138

ijevancity@mail.ru

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner