Այսօր: Չորեքշաբթի, 2 Դեկտեմբերի 2020թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 35
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 26
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 26


Զեկ. ԲՈՐԻՍ ԹԱՆԱՆՅԱՆ

ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՇԱԽՄԱՏԻ ԱՄԵՆԱՄՅԱ ՍԻՐՈՂԱԿԱՆ ՄՐՑԱՇԱՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համայնքի ավագանու անդամ Արման Մատինյանը առաջարկել է ավագանու նիստում քննարկել Իջևանի տարածաշրջանում շախմատի ամենամյա  սիրողական մրցաշար անցկացնելու առաջարկը՝ «Ոսկե արքայանարինջ» անվանումով: Ամեն տարվա հոկտեմբերի 2-րդ կեսին անցկացվելիք մրցաշարը կբարձրացնի հետաքրքրությունը այդ ինտելեկտուալ խաղի նկատմամբ և կնպաստի շախմատի մասսայականացմանը: Առաջարկվում է նախատեսել մրցաշարի անցկացման մրցանակային ֆոնդ:

Հաշվի առնելով վերոհիշյալը՝

  1. Տալ համաձայնություն՝ ամեն տարվա հոկտեմբերի 2-րդ կեսին համայնքում անցկացնել շախմատի ամենամյա սիրողական մրցաշար՝ «Ոսկե արքայանարինջ» անվանումով: Համայնքի ֆինանսական հնարավորությունների սահմանում նախատեսել մրցանակային ֆոնդ:
  2. Հանձնարարել համայնքապետարանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնին՝ կազմել շախմատի մրցաշարի անցկացման կանոնակարգ:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱՅԿ ՂԱԼՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող ԲՈՐԻՍ ԹԱՆԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6

(0263)42138

ijevancity@mail.ru

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner