Այսօր: Չորեքշաբթի, 5 Օգոստոսի 2020թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 48
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
 
Ավագանու որոշման նախագիծ N 29
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 29


Զեկ. ԲՈՐԻՍ ԹԱՆԱՆՅԱՆ

ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԳԱՆԻՆԻ ՓՈՂՈՑՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՊՈՒՐԱԿԸ ՎՈՒԴՐՈ ՎԻԼՍՈՆԻ ԱՆՈՒՆՈՎ ԱՆՎԱՆԱԿՈՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Իջևանի համայնքապետարան է դիմել համայնքի ավագանու անդամ Արման Մատինյանը  և առաջարկել քննարկել Իջևանի Գանինի փողոցում գտնվող պուրակը  անվանակոչելու ԱՄՆ 28-րդ նախագահ, խաղաղության  նոբելյան մրցանակի դափնեկիր, հայ ժողովրդի բարեկամ  Վուդրո Վիլսոնի անունով: Բարձր գնահատելով Վ.Վիլսոնի հայանպաստ գործունեությունը և նկատի ունենալով, որ նա Հայկական հարցի դրական  լուծման և անկախ հայկական պետության հզորացման ջատագովն էր ու կողմնակիցը, ինչպես նաև Սևրի հաշտության պայմանագրով Հայաստանի սահմանի հայամետ որոշման նախաձեռնողն էր, ղեկավարվելով  ՀՀ ,,Տեղական ինքնակառավարման մասին,, օրենքի 18-րդ հոդվածի, 1-ին մասի, 22-րդ կետով  

Իջևան համայնքի ավագանին որոշում է

Տալ հավանություն՝ Իջևան քաղաքի, Գանինի փողոցում գտնվող պուրակը  Վուդրո Վիլսոնի անունով անվանակոչելու առաջարկությանը և այն ներկայացնել պետական կառավարման լիազորված մարմին:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱՅԿ ՂԱԼՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող ԲՈՐԻՍ ԹԱՆԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner