Այսօր: Երկուշաբթի, 9 Դեկտեմբերի 2019թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 83
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
 
Ավագանու որոշման նախագիծ N 03
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 03


Զեկ. ՎԱՐԴԱՆ ՂԱԼՈՒՄՅԱՆ

,,ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԹԻՎ 1 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ,, ՀՈԱԿ-Ի ՏՆՕՐԵՆ է.ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ ՏՆՕՐԵՆԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Իջևան համայնքի ավագանին նշում է, որ   համայնքի ղեկավարը նկատի ունենալով, որ ,,Իջևան քաղաքի թիվ 1 մանկապարտեզ,, ՀՈԱԿ-ի  տնօրեն Էլմիրա Մարտիրոսյանը  պատշաճ ձևով չի իրականացնում տնօրենի իր պարտականությունները՝ ստեղծելով անպատժելիության մթնոլորտ, որի պատճառով աշխատակազմի առանձին աշխատողների կողմից  թույլ են տրվում  կարգապահական խախտումներ, անհարգելի բացակայություններ, վտանգի ենթարկելով  մանկապարտեզ հաճախող երեխաների  անվտանգությունը՝ առաջարկություն է ներկայացվել համայնքի ավագանուն քննարկել Էլմիրա Մարտիրոսյանին ,,Իջևան քաղաքի թիվ 1 մանկապարտեզ,, ՀՈԱԿ-ի տնօրենի պարտականություններից ազատելու հարցը: 

Հաշվի առնելով վերոհիշյալը և ղեկավարվելով  ՀՀ ,,Տեղական ինքնավարման մասին,, օրենքի  35-րդ հոդվածի, 11-րդ կետով

 

Իջևան համայնքի ավագանին որոշում է 

1. Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ ,,Իջևան քաղաքի  թիվ 1 մանկապարտեզ,, ՀՈԱԿ-ի տնօրեն Էլմիրա Մարտիրոսյանին ազատել տնօրենի պարտականությունների կատարումից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐԴԱՆ ՂԱԼՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՐԴԱՆ ՂԱԼՈՒՄՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner